Քրտնարտադրություն, քրտնագեղձերից քրտինքի արտադրվելը և մաշկի վրա դուրս գալը։ Լավ արտահայտված է մարդու, կապիկների և սմբակավորների (հատկապես կենտսմբակավորների) օրգանիզմում։

Քրտնարտադրության դերը խմբագրել

Քրտնարտադրությունը կարևոր դեր է կատարում նյութափոխանակության վերջնական արգասիքները օրգանիզմից հեռացնելու, մարմնի ջրաաղային հաշվեկշիռը պահպանելու, ջերմակարգավորման պրոցեսներում։ իրականանում է ռեֆլեկտոր ճանապարհով։

Քրտնարտադրության կենտրոնները խմբագրել

Քրտնարտադրության կենտրոնները գտնվում են գլխուղեղի կեղևում, հիպոթալամուսում, երկարավուն ուղեղում և ողնուղեղում։ Քրտնարտադրությունը կարելի է ուժեղացնել կամ նվազեցնել դեղորայքների միջոցով։

Քրտնարտադրության խանգարումները խմբագրել

Քրտնարտադրության խանգարումները կարող են լինել քանակական և որակական։ Առաջինը հանդիպում է ավելի հաճախ և արտահայտվում է քրտինքի ավելացմամբ (հիպերհիդրոզ), նվազեցմամբ (հիպոհիդրոզ) կամ բացակայությամբ (անհիդրոզ)։ Քրտնարտադրության տեղային խանգարումներն ի հայտ են գալիս մաշկային հիվանդությունների (էկզեմա, պսորիազ և այլն) ժամանակ։ Նևրոզների դեպքում նկատվում է վերջավորությունների (ոտքեր, ձեռքեր) արտահայտված քրտնարտադրություն։

Բուժումը խմբագրել

Հիմնական հիվանդության վերացում, օգտագործվում են նաև տեղային ախտանշանային դեղամիջոցներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։