Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Քրիստոֆ Գալֆայան (ֆր.՝ Christophe Kalfayan, մայիսի 26, 1969(1969-05-26), Ալբերվիլ), հայկական ծագմամբ ֆրանսիացի նախկին լողորդ։

Քրիստոֆ Գալֆայան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ֆր.՝ Christophe Kalfayan
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 26, 1969(1969-05-26) (54 տարեկան)
Ծննդավայր՝Ալբերվիլ

Կենսագրություն խմբագրել

Իր ամենամեծ մարզական հաջողությունը Քրիստոֆ Գալֆայանը գրանցել է 1993 (Շեֆիլդ) և 1995 (Վիեննա) թվականների Եվրոպայի առաջնություններում, որտեղ 50 մ ազատ լողաոճի մրցումներում նվաճել է արծաթե մեդալներ։ Երկու անգամ էլ նա զիջել է ռուսաստանցի Ալեքսանդր Պոպովին։ 1989 (Բոնն, ազատ ոճ) և 1991 (Աթենք, համալիր լող) թվականների Եվրոպայի առաջնություններում նա ևս մեկական արծաթե մեդալ է նվաճել 4×100 մ փոխանցումալողում։

1991 թվականին Աթենքում կայացած Միջերկրածովյան խաղերում Քրիստոֆ Գալֆայանը հաղթել է 100 մետր ազատ լողաոճի մրցումներում։ 1993 թվականին Լանգեդոկ-Ռուսիլյոն տարածաշրջանի Նարբոն քաղաքում կայացած Միջերկրածովյան խաղերում նա կրկնել է այդ հաջողությունը՝ ոսկե մեդալ նվաճելով 50 մետր լողատարածությունում։

Քրիստոֆ Գալֆայանը մասնակցել է երեք Օլիմպիական խաղերի, վերջին անգամ՝ 1996 թվականին՝ Ատլանտայում։ 1988 թվականին Սեուլում և 1992 թվականին Բարսելոնում Ֆրանսիայի հավաքականի կազմում 4×100 մ ազատ ոճի փոխանցումալողի մրցումներում նա զբաղեցրել է չորրորդ տեղը։ 1992 թվականին 50 մ լողատարածությունում նա միևնույն՝ 22,50 վայրկյան ժամանակով չորրորդ տեղն է բաժանել Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Պիտեր Ուիլյամսի հետ՝ չնչին տարբերությամբ զիջելով բրոնզե մեդալակրին[1]։

Քրիստոֆ Գալֆայանը, ինչպես և 1992 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի 1993 թվականի չեմպիոն Ֆրանկ Էսպոզիտոն, մարզվել է CN Antibes լողի ակումբում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել