Քրիստոֆեր Ջոն Սենսոմ (անգլ.՝ Christopher John Sansom, դեկտեմբերի 9, 1952(1952-12-09)[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[4] - ապրիլի 27, 2024(2024-04-27)[5][4]), դետեկտիվ ժանրում ստեղծագործած բրիտանացի գրող։

Քրիստոֆեր Ջոն Սենսոմ
Ծննդյան անունանգլ.՝ Christopher John Sansom
Ծնվել էդեկտեմբերի 9, 1952(1952-12-09)[1][2][3][…]
ԾննդավայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[4]
Վախճանվել էապրիլի 27, 2024(2024-04-27)[5][4] (71 տարեկան)
Մասնագիտությունգրող, պատմաբան, իրավաբան, վիպասան և իրավագետ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲիրմինգհեմի համալսարան[4]
Ուշագրավ աշխատանքներShardlake series?[4]
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Քրիստոֆեր Ջոն Սենսոմը ծնվել է 1952 թ․ Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում։ Պատմություն է ուսանել Բիրմինգհեմի համալսարանում, որտեղ և դոկտորական ատենախոսություն է պաշտպանել Հարավաֆրիկյան Հանրապետության նկատմամբ Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության վարած քաղաքականության վերաբերյալ։ Այնուհետև մասնագիտացել է իրավաբանության մեջ։ Որոշ ժամանակ իրավաբան աշխատելուց հետո, նա թողել է այս ասպարեզը և ամբողջությամբ նվիրվել գրելուն։ Հեղինակը հիմնականում ստեղծագործել է պատմական դետեկտիվի ժանրում։ BBC-ն մտադրություն է հայտնել էկրանավորելու հեղինակի Մեթյու Շարդլեյկի մասին վեպերի շարքը։

Ստեղծագործությունների ցանկ խմբագրել

  • Մեթյու Շարդլեյկի մասին վեպեր
    • «Քայքայում» (Dissolution), 2003 թ․
    • «Խավար կրակ» (Dark fire), 2004 թ․
    • «Սովերն» (Sovereign), 2006 թ․
    • «Հայտնություն» (Revelation), 2008 թ․
    • «Քարե սիրտ» (Heartstone), 2010 թ․
    • «Լաց» (Lamentation), 2014 թ․
    • «Թոմբլենդ» (Tombland), 2018 թ․
  • Այլ վեպեր
    • «Ձմեռը Մադրիդում» (Winter in Madrid), 2006 թ․
    • «Դոմինիոն» (Dominion), 2012 թ․

Մրցանակներ խմբագրել

2003 թ․ ստացել է դետեկտիվ ժանրի ստեղծագործություններին տրվող շվեդական Flintyxan մրցանակը՝ «Քայքայում» վեպի համար, իսկ 2005 թ․ «Խավար կրակ» վեպի համար արժանացել է Մեծ Բրիտանիայի դետեկտիվ ժանրում ստեղծագործող գրողների միության Ellis Peters Historical Dagger մրցանակին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել