Քրիստինա Բրենկ
Քրիստինա Բրենկի (հոկտեմբերի 22, 1911, Horjul, Սլովենիա - նոյեմբերի 20, 2009, Լյուբլյանա, Սլովենիա), ազգանունը` Վրհովեց, հայտնի է նաև որպես Քրիստինա Բրենկովա, սլովենացի մանկագիր, բանաստեղծ, թարգմանիչ և խմբագիր է։ Երեխաների համար նրա գրքերը շատ մեծ տարածում ունեն[1]։
Քրիստինա Բրենկ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1911 |
Ծննդավայր | Horjul, Սլովենիա |
Վախճանվել է | նոյեմբերի 20, 2009 (98 տարեկան) |
Վախճանի վայր | Լյուբլյանա, Սլովենիա |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, դրամատուրգ, թարգմանչուհի, խմբագիր և մանկագիր |
Քաղաքացիություն | Սլովենիա, ՀՍՖՀ, Հարավսլավիայի Թագավորություն, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն և Ցիսլեյտանիա |
Կրթություն | Լյուբլյանայի համալսարան |
Պարգևներ | |
Kristina Brenk Վիքիպահեստում |
Բրենկը ծնվել է Ավստրո-Հունգարական կայսրության Հորջուլ համայնքում, 1911 թվականին։ Նա Լյուբլյանայի համալսարանում սովորել է հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետում, իսկ 1939 թվականին ստացել է դոկտորի կոչում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա միացել է Սլովենիայի ազատագրական ճակատին։ 1949 թվականից մինչ 1973 թվականին իր թոշակի անցնելն աշխատել է որպես «Մլադինսկա Կնիգա» հրատարակչության խմբագիր։ 1999 թվականին նա ստացել է «Լևստիկ» մրցանակը մանկագրության մեջ իր ձեռքբերումների համար[2]։ Բրենկը մահացել է Լյուբլյանայում և թաղված է Ժալեում[3]։
Սլովենիայի Հրատարակիչների ասոցիացիայի կողմից 2003 թվականից շնորհվող «Լավագույն բնօրինակ սլովենական պատկերազարդ գիրք» մրցանակը 2011 թվականից կրում է Քրիստինա Բրենկի անունը[4][5]։
Հրապարակված աշխատանքներ խմբագրել
- Košček sira (Պանրի կտոր), 1971
- Deklica Delfina in lisica Zvitorepka (Դելֆինան և խորամանկ աղվեսը), 1972 թվական
- Prva domovina (Առաջին մայրցամաքը), 1973 թվական
- Kruh upanja (Հույսի հաց), 1973 թվական
- Srebrna račka, zlata račka (Արծաթե բադի ձագ, Ոսկե բադի ձագ), 1975 թվական
- Čenča Marenča (Չենչա Մարենչա), 1976 թվական
- Kako šteje Čenča Marenča (Ինչպես է հաշվում Չենչա Մարենչան), 1976 թվական
- Dobri sovaržnikov pes (Թշնամու լավ շունը), 1980 թվական
- Hoja za bralci (Ընթերցողների զբոսանքը), 1980
- Babica v cirkusu (Տատիկը կրկեսում), 1982 թվական
- Prigode koze Kunigunde (Կյունիգունդա այծի հեքիաթները), 1984 թվական
- Moja dolina (Իմ հովիտը), 1996 թվական
- Prišel je velikanski lev (Հսկա առյուծը եկել է), 2008 թվական
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Slovene Writers' Association site». Slovene writers' portal (Slovenian). DSP Slovene Writers' Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Radiotelevizija Slovenija site Slovo Kristine Brenkove Kristina Brenkova Obituary
- ↑ Geopedia.si site
- ↑ «Cankarjev Dom site». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Bukla site Ljubljana Municipal Library
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Բրենկ» հոդվածին։ |