Քրիսի Հայնդ
Քրիսի Հայնդ (անգլ.՝ Chrissie Hynde, սեպտեմբերի 7, 1951[4][5][6], Ակրոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, կիթառահար, ավելի հայտնի ինչպես The Pretenders[7] խմբի վոկալիստ։ Համարվում է այդ խմբի միակ հիմնական անդամը, որը մնացել է մինչև վերջ։ Քրիսի Հայնդը համարվում է պատմության մեջ երաժշտության ասպարեզում հազվադեպ հանդիպող կին ղեկավար։ Քննադատների կարծիքով նա հայտնաբերել է մի նոր ոճ փանք ռոքում և 1980-ական թվականների երաժշտության «նոր ալիքում»՝ ունենալով էական ազդեցություն երաժշտության բնագավառում։ 2004 թվականին ընդունել է Rolling Stone ամսագրի առաջարկությունը և ընդգրկվել է բոլոր ժամանակների 50 լավագույն արտիստները ցանկում։
Քրիսի Հայնդ Chrissie Hynde | |
---|---|
Ծնվել է | 1951 թվական, սեպտեմբերի 7 |
Ծննդավայր | ԱՄՆ, Ակրոն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | Վայշնավիզմ |
Կրթություն | Քենթի պետական համալսարան և Firestone High School? |
Մասնագիտություն | Երգչուհի, կիթառահար, վոկալիստ |
Ամուսին | Ջիմ Քեր[1] և Լուչո Բրիևա[2][3] |
Անդամություն | PETA (կազմակերպություն) և The Pretenders |
Կայք | chrissiehynde.com |
Chrissie Hynde Վիքիպահեստում |
Անձնական կյանքը խմբագրել
1983 թվականին ծնվեց Հայնդի և The Kinks խմբի անդամի՝ Ռեյ Դեվիսի աղջիկը։ Simple Minds խմբի վոկալիստ Ջիմ Քերի հետ ամուսնությունից նա ունեցել է մեկ աղջիկ։ 1997 թվականին երգչուհին վերականգնել է ամուսնական հարաբերությունները։ Երգչուհու երրորդ ամուսինն էր նկարիչ և քանդակագործ Լուչո Բրիեվը։ Ընտանեկան հարաբերությունները խզվեցին 2002 թվականին։ Քրիսի Հայնդը հայնտի ակտիվիստ է համարվում կենդանիների պահպանման և բուսակերների[8] հետևողականության բնագավառներում։
Հետաքրքիր փաստեր խմբագրել
- Նկարահանվել է «Ընկերներ» սերիալի երկրորդ սեզոնի 6-րդ սերիայում, որպես երգչուհի։ Նա խաղում էր պրոֆեսիոնալ կիթառահարի դերը՝ Ստեֆանի Շիֆեր անվանումով, ով հրավիրված էր ֆիբիի փոխարեն, ում երգերը չէր սիրում Կենտրոնական սրճարանի ղեկավարը։
- 2007 թվականի նոյեմբերին Հայնդը բացում է իր սեփական, բուսակերների համար նախատեսված ռեստորանը, որը կոչվում էր «The VegiTerranean»։ Այն փակվել է 2011 թվականի հոկտեմբերին։ Ինքը՝ Քրիսի Հայնդը մեկնաբանել է որպես «բացասական տնտեսական միջավայր»[9]։
Պատկերներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://www.smh.com.au/entertainment/celebrity/chrissie-hynde-what-i-know-about-men-20150304-13umdb.html
- ↑ https://www.thesun.co.uk/tvandshowbiz/2066231/chrissie-hynde-speaks-about-relationships-visiting-graveyards-and-her-new-music/
- ↑ https://news.google.com/newspapers?id=bbReAAAAIBAJ&sjid=ATAMAAAAIBAJ&pg=4840,578002
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ GeneaStar
- ↑ The Pretenders
- ↑ Բուսակերների հետևողականություն
- ↑ ««The VegiTerranean» ռեստորան». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
Աղբյուրներ խմբագրել
- Քրիսի Հայնդ
- Pretenders խումբ Արխիվացված 2011-10-24 Wayback Machine
- Pretenders ռադիո
- Հայնդ. BBC նորություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիսի Հայնդ» հոդվածին։ |