Քրիսթեն Շահալ
Քրիսթեն Շահալ (անգլ.՝ Kristen Schaal, հունվարի 24, 1978[1][2], Longmont, Բոլդեր շրջան, Կոլորադո, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, սցենարիստ և կատակերգու։
Քրիսթեն Շահալ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 24, 1978[1][2] (46 տարեկան) |
Ծննդավայր՝ | Longmont, Բոլդեր շրջան, Կոլորադո, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կատակերգու, հեռուստատեսային դերասանուհի, սցենարիստ, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոպրոդյուսեր և դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 1102891 |
Կենսագրություն խմբագրել
Շահալը ծնվել է Բոուլդերում, Կոլորադո նահանգում, շինանարի և քարտուղարուհու ընտանիքում[4]։ Ավարտել է Հյուսիսարևմտյան համալսարանը[5]։ Հետագայում տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ 2005 թվականից ներառված էր New York Magazine-ի տասը լավագույն կոմիկների ցանկում[5]։ Ապրելով Նյու Յորքում՝ Շահալը նկարահանվել է «Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս», «Օրենք ու կարգ։ Հանցավոր մտադրություն», «Հավատք» և «Տգեղ Բեթթին» սերիալներում։
Շահալը ճանաչման է հասել HBO-ի «Թռչող կոնկորդներ» կատակերգական սերիալում խաղալուց հետո, որտեղ նա նկարահանվել է 2007-2009 թվականներին։ Այդ ժամանակից ելույթ է ունեցել Comedy Central-ի բազմաթիվ շոուներում և աշխատել է անիմացիոն ֆիլմեր թարգմանելով։ 2012-ից 2013 թվականներին նա երկրորդական դեր է ունեցել NBC-ի «30-րդ ստուդիա» սերիալում, իսկ հետո FX-ի «Ուիլֆրեդ» սերիալում։ 2012-ից 2016 թվականներին «Գրավիտի Ֆոլս» հայտնի մուլտսերիալում հնչյունավորել է Մեյբլ Պայնսին՝ ստանալով քննադատների կողմից բարձրագույն գնահատական[6][7][8][9]։ 2015 թվականին Շահալը սկսել է նկարահանվել Fox-ի «Երկիր մոլորակի վերջին մարդը» կատակերգական սերիալում, դերի համար արժանացել է քննադատների գնահատանքին[10]։ Սա նրան օգնել է ստանալ «Մեծ բոսս» ֆիլմում երկրորդական դեր, որտեղ նա խաղացել է Մելիսա Մաքքարթիի հետ[10]։
Անձնական կյանք խմբագրել
2012 թվականին ամուսնացել է սցենարիստ և պրոդյուսեր Ռիչ Բլոմկվիսթի հետ[11]։ 2018 թվականին նրանք ունեցել են դստերը՝ Ռուբիին[12]։
Ընտրված ֆիլմագրություն խմբագրել
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2001 | ֆ | Քեյթը և Լեոն | Kate & Leopold | Միս Տրի |
2001—2002 | ս | Մաքս Բիֆֆորդի դաստիարակությունը | The Education of Max Bickford | Վալերի Հոլմս |
2004 | ֆ | Շապիկից տղան | Poster Boy | №14 գրախանութի տիկինը |
2004 | ֆ | Ադամը և Սթիվը | Adam & Steve | Ռուտ |
2004 | ս | Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | Էբբի |
2005 | ս | Էժան նստատեղեր առանց Ռոն Փարքերի | Cheap Seats without Ron Parker | Էմիլի |
2006 | ֆ | Զառանցող | Delirious | Ջոել |
2006 | ս | Համոզմունք | Conviction | Ալլի Ռուբինոֆ |
2006 | ս | Տգեղ Բեթթին | Ugly Betty | Նենսի |
2006 | ս | Շեսթերո | Six Degrees | Գեյլ |
2006 | ս | Տգեղների կրկես | Freak Show | Տարբեր (ձայն) |
2007 | ֆ | Նորբիթ | Norbit | Միջոցառումների կազմակերպիչ |
2007 | ս | Սքոթ Բեյթմենը ներկայացնում է | Scott Bateman Presents | Երկրի նոր ռոբոտը (ձայն), Թրիքսի Տենգուեյ (ձայն) |
2007 | ս | Օրենք ու կարգ։ հանցավոր մտադրություն | Law & Order: Criminal Intent | Ալանա Բինդեր |
2007 | ս | Խելագարներ | Mad Man | Նեննեթ |
2007 | ս | Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին | How I Met Your Mother | Լոռա Ջիրարդ |
2007—2009 | ս | Թռչող կոնկորդներ | Flight of the Conchords | Մել |
2008 | ս | Aqua Teen Hunger Force | Aqua Teen Hunger Force | Թամմի Թանջերին (ձայն) |
2008 | ս | Ձեր իմացած ամենասպիտակ պատանիները | The Whitest Kids U' Know | Անտուն կին |
2008 | ս | Ուշադրություն մի դարձրեք փանկ ռոքին | Never Mind the Buzzcocks | Ինքն իր դերում |
2008 | ս | The Daily Show | The Daily Show | Ինքն իր դերում, մեկնաբան 30-րդ եթերաշրջաններում |
2009 | ֆ | Վաճառող | The Goods: Live Hard, Sell Hard | Բորտուղեկցորդուհի Սթեյսի |
2009 | ֆ | Վամպիրի պատմությունը | Cirque du Freak: The Vampire's Assistant | Ֆերտա Թիս |
2009 | ս | Քսավիեր՝ դավաճան հրեշտակ | Xavier: Renegade Angel | Զայրացած հանդիսատես; Ծեր Ռայանի կին (ձայն) |
2009 | ս | Օձ և խոզապուղտ | Snake 'n' Bacon | Կանաչ փերի |
2009 | ս | Comedy Showcase | Comedy Showcase | Զբոսաշրջիկ |
2010 | ս | Comedy Lab | Comedy Lab | Պենելոպա |
2010 | ս | Fact Checkers Unit | Fact Checkers Unit | Պաուլա |
2010—2015 | ս | WordGirl | WordGirl | Վիկտորիա Բեսթ (ձայն) |
2010 | ֆ | Մի անգամ Հռոմում | When in Rome | Իլոնա |
2010 | ֆ | Սուրբ Վալենտինի օրը | Valentine's Day | Միս Գիլրոյ |
2010 | ֆ | Հավերժ Շրեկ | Shrek Forever After | Դդում (ձայն), պալատական կախարդ (ձայն) |
2010 | ֆ | Փախուստ Վեգասից | Get Him to the Greek | Արտադրության օգնական «Today Show» |
2010 | ֆ | Խաղալիքների պատմություն․ Մեծ Փախուստ | Toy Story 3 | Տրիքսի (ձայն) |
2010 | ֆ | Ընթրիք ցանցառների հետ | Dinner for Schmucks | Սյուզաննա |
2010 | ֆ | Սիրո հեռավորության վրա | Going the Distance | Բարմեն կինը |
2011 | ֆ | Կարագ | Butter | Քերոլ Էնն |
2011 | ֆ | Խաղալիքների պատմություն․ Հավայան արդձակուրդներ | Toy Story Toons: Hawaiian Vacation | Տրիքսի (ձայն) |
2011 | ֆ | Մոփեդներ | The Muppets | Մոդերատոր |
2011 | ս | Սիմփսոնները | The Simpsons | Տեֆֆի (ձայն) |
2011 | ս | Մադագասկարի Պինգվինները | The Penguins of Madagascar | Մաֆֆի, Բալֆֆի և Ֆլաֆֆի ճագարները (ձայն) |
2011 | ս | Soul Quest Overdrive | Soul Quest Overdrive | Թեմմի (ձայն) |
2011 | ս | The Heart, She Holler | The Heart, She Holler | Հիրշ Հարթշի (ձայն) |
2011 | ս | Ամերիկական Հայրիկ | American Dad! | Գրադարանավար (ձայն), աղջիկ (ձայն) |
2011 | ս | Բոբի խորտկարանը | Bob's Burgers | Լուիզ Բելչեր (ձայն) |
2011 | ս | 30-րդ ստուդիան | 30 Rock | Հեյզել Ուորսեյեմ |
2012 | ֆ | Լուսնոտներ | Sleepwalk with Me | Սինտիա |
2012—2014 | ս | Արկածային ժամանակ | Adventure Time | կրտսեր Ջեյք (ձայն) |
2012—2016 | ս | Գրավիտի Ֆոլս | Gravity Falls | Մեյբլ Պայնս (ձայն) |
2014—2016 | ս | Բոջեք Հորսմեն | BoJack Horseman | Սառա Լինն (ձայն) |
2015—2018 | ս | Երկիր մոլորակի վերջին մարդը | The Last Man on Earth | Քերոլ Պիլբեժիեն |
2019 | ս | Ինչով ենք մենք զբաղված ստվորում | What We Do in the Shadows | լողող կինը |
2020 | ֆ | Բիլլն ու Թեդը վերադարձել են իրենց գործին | Bill & Ted Face the Music | սուրհանդակ ապագայից |
2021—2022 | ս | Պարոն Բենեդիկտոսի գաղտնի հասարակությունը | The Mysterious Benedict Society | 2-րդ համարը |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ https://lortelaward.com/featured-actress
- ↑ «The kooky monster». The Age (անգլերեն). 2008 թ․ մարտի 23. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
- ↑ 5,0 5,1 «Kristen Schaal Biography». TV Guide. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Kain, Erik. «'Gravity Falls' Is The Best Show On Television». Forbes (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «'Gravity Falls' has lighthearted animated Disney fun». NY Daily News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Cult Corner: 'Gravity Falls' Is One Of The Most Structurally Smart Shows Ever Created». Decider (անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Gravity Falls Rises to the Level of Disney Channel's Best». WIRED (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ 10,0 10,1 Borys Kit (2015 թ․ ապրիլի 7). «Kristen Schaal Joins Melissa McCarthy in 'Michelle Darnell'». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Kristen Schaal». IMDb. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Schaal, Kristen (February 11, 2018). "After years of trying and some experimental fertility treatments, Rich and I had a baby! Everyone meet Ruby!". Instagram». www.instagram.com. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիսթեն Շահալ» հոդվածին։ |