Քսերքսես (իտալ.՝ Serse, HWV 40), գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերա (opera-seria) երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոյի հեղինակն անհայտ է, տեքստի հիմքում ընկած է իտալացի երգահան Ջովաննի Բոնոնչինիի համար Սիլվիո Ստամպիլիայի լիբրետտոն (1694 թ.), որն իր հերթին իրենից ներկայացնում է 1654 թ. Ֆրանչեսկո Քավալլիի համար գրված Նիկոլո Մինատոյի լիբրետտոյի ադապտացումը։ Օպերայում պատմվում է Աքեմենյան Պարսկաստանի արքա Քսերքսեսի մասին։ Հենդելի օպերան առաջին անգամ բեմադրվել է 1738 թ ապրիլի 15-ին Լոնդոնի Թագավորական թատրոնում (King's theatre)՝ դիմանալով միայն 5 ներկայացման։ Օպերան համարվում է գերմանացի երգահանի լավագույն գործերից մեկը. հատկապես մեծ հռչակ է ստացել "Ombra mai fù" մեներգը (արիան), որը հաճախ կատարվում է նվագախմբերի կողմից և հայտնի է որպես Հենդելի "largo"։

Քսերքսես
իտալ.՝ Serse
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրօպերա-սերիա և պատմական գեղարվեստական գրականություն
ԿոմպոզիտորԳեորգ Ֆրիդրիխ Հենդել
Լիբրետտոյի
հեղինակ
անհայտ
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն
Սյուժեի աղբյուրXerse?
Գործողությունների քանակ3 արար
Առաջնախաղի տարեթիվապրիլի 15, 1738
Առաջնախաղի վայրԼոնդոն
Հրատարակման տարեթիվ18-րդ դար
 Serse Վիքիպահեստում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսերքսես (օպերա)» հոդվածին։