Քուրդիկ (իշխան)
Քուրդիկ (հուն․՝ Κουρτίκιος, 9-րդ դար - 892), հայ իշխան Բյուզանդիայում, Լոկանա ամրոցի տերը, Գրիգոր Մամիկոնյանի որդին, Մամիկոնյանների նախարարական տոհմից, Կուրտիկիոսների ազնվական տոհմի հիմնադիրը[2][3][4]։
Քուրդիկ հուն․՝ Κουρτίκιος | ||
| ||
---|---|---|
մոտ 860-ականներ - 884 | ||
Ծննդյան օր | 9-րդ դար | |
Վախճանի օր | 892 | |
Դինաստիա | Կուրտիկիոսներ | |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն | |
Հայր | Գրիգոր Մամիկոնյան[1] |
Կենսագրություն խմբագրել
Քրիստիան Սետտիպանին ենթադրում է, որ Քուրդիկը` հավանաբար Բագրևանդի վերջին Մամիկոնյան իշխան Գրիգորի որդին է և Մանուել պրոթոսպաթարի եղբայրը, ինչպես նաև Մանուել Կուրտիկիոսի հայրը[5]։ Նա Փոքր Հայքի իշխաններից էր, Լոկանա ամրոցի տերը[2]։
Բյուզանդիայի Միքայել Գ կայսեր (842-867) գահակալության ժամանակ գժտվում է նրան մերձակից հույների հետ և ասպատակությունների է ենթարկում շրջակայքը[2][6]։ Միքայել Գ կայսերը հաջորդած հայազգի Բարսեղ Ա Մակեդոնացին 871 թվականին պայքար է սկսում Պավլիկյանների աղանդավորական շարժման դեմ[3]։ 872 թվականին, նրանց առաջնորդ Խրիսոխիրին պարտության մատնելով և սպանելով, գրավում և ավերում է Պավլիկյանների շարժման կենտրոն Տևրիկը[3]։ Տևրիկի անկումը պատճառ է դառնում, որ մի շարք այլ քաղաքների և ամրոցների ինքնակալ իշխաններ առանց կռվի հանձնվեն Բարսեղ Ա-ին, այդ թվում էին Տարանտայի իշխանը և Լոկանայի իշխան Քուրդիկը[3][4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Christian Settipani, Continuité des élites à Byzance durant les siècles obscurs. Les princes caucasiens et l'Empire du vie au ixe siècle, Paris, de Boccard, 2006, 634 p. (ISBN 978-2-7018-0226-8), p. 131-310, « Les Mamikonian ».
- ↑ 2,0 2,1 2,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 226․
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Հայ Ժողովրդի պատմություն», Հատոր Բ, Երևան, 1984, հատոր 2, էջ 413․
- ↑ 4,0 4,1 «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, Հ 15, Բյուզանդական աղբյուրներ, Հ 5, Թեոփանեսի Շարունակող»։ Խմբ.՝ Ս. Մ. Կրկյաշարյան։ ՀԽՍՀ ԳԱ Պատմության ին-տ.։ Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1990, էջ 159.
- ↑ Christian Settipani, Continuité des élites à Byzance durant les siècles obscurs. Les princes caucasiens et l'Empire du vie au ixe siècle, Paris, de Boccard, 2006, 634 p. (ISBN 978-2-7018-0226-8), p. 131-310, «Les Mamikonian».
- ↑ «Պատմութիւն հայոց», Միքայել Չամչյան հտ. Բ, Վենէտիկ, 1785, էջ 698․