Քուտիշխա (վրացերեն՝ კუტიშხა - Կուտիշխա), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 7 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 110 մ բարձրության վրա։

Գյուղ
Քուտիշխա
վրաց.՝ კუტიშხა
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետՍուխումի մունիցիպալիտետ
ԲԾՄ110 մ
Բնակչություն1628 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր, Վրացիներ, Աբխազներ
Քուտիշխա (Աբխազիա)##
Քուտիշխա (Աբխազիա)

Բնակչությունը խմբագրել

1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 811 մարդ, հիմնականում հայեր, աբխազներ, վրացիներ, նաև ռուսներ[1][2]։ 1989 թվականի հաշվառումների համաձայն, գյուղն ուներ 1628 բնակիչ[3]։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի, բանջարաբոստանային և ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ուներ միջնակարգ դպրոց, ակումբ և բուժկայան։

Հայերը եկել են Օրդուից և շրջակա գյուղերից` 1889 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։