Քութլուղ Աթաման (թուրքերեն՝ Kutluğ Ataman, 1961[1][2][3][…], Ստամբուլ, Թուրքիա[4]), թուրք ժամանակակից նկարիչ և կինոռեժիսոր։ 

Քութլուղ Աթաման
թուրքերեն՝ Kutluğ Ataman
Դիմանկար
Ծնվել է1961[1][2][3][…]
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա[4]
Քաղաքացիություն Թուրքիա[5][6]
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Մասնագիտությունկինոռեժիսոր, նկարիչ, օպերատոր-բեմադրիչ, լուսանկարիչ, վիդեոնկարիչ և սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Kutluğ Ataman Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քութլուղ Աթամանը ծնվել է 1961 թվականին Ստամբուլում։ Սովորել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի դրամայի և կինոյի բաժնում, որը 1988 թվականին ավարտել է գեղարվեստական գիտությունների մագիստրոսի կոչումով։ Ուսումն ավարտելուց հետո՝ աշխատել է ռեժիսոր և նկարիչ։

Նրա կարճամետրաժ «Լա Ֆուգա» ֆիլմը ցուցադրվել է միջազգային մի շարք կինոփառատոններում և արժանացել «CINE Golden Eagle Award» մրցանակի, իսկ արդեն 1988 թվականին դարձել Նյու Յորքի միջազգային կինոփառատոնի դափնեկիր։ 1989 թվականին Չիկագոյի կինոփառատոնի ժամանակ արժանացել է պատվավոր շքանշանի։

Նրա առաջին «Սև ջրեր» գեղարվեստական ֆիլմը (1993) եղել է փորձարարակն ստեղծագործություն, որտեղ իրար են բախվել սոցիալական կյանքի մի քանի երևույթներ։ Ֆիլմը ներկայացնում էր ժամանակակից թուրքական մշակույթի ճգնաժամը։

Քութլուղ Աթամանը, որպես նկարիչ, լայն հանրությանն առավել հայտնի է դարձել 1997 թվականին, երբ մասնակցում էր Ստամբուլի 5-րդ բիեննալեին, որտեղ ներկայացրել է 8 ժամանոց «Kutlug Ataman’s Semiha B. Unplugged» փաստագրական ֆիլմը, որը պատմում էր օպերային դիվա Սեմիհա Բերքսոյի մասին։ Վերջինս հալածվել է թուրք հանրահայտ կոմունիստ գրող Նազըմ Հիքմեթի հետ ունեցած սիրային հարաբերությունների համար։ Այնուհետ Աթամանը հրավիրվել է մասնակցելու Վենետիկի 48-րդ բիեննալեին, որտեղ ներկայացրել է «Կեղծամներ կրող կանայք» ֆիլմը։

Նրա «Lola und Bilidikid» (1998) ֆիլմը, որը նվիրված էր Բեռլինի թուրքական համայնքում տրանսվեստիտների ենթամշակույթին, դարձել է 1999 թվականի Բեռլինի 49-րդ կինոփառատոնի մրցանակակիր։

Կասելի 11-րդ փառատոնի ժամանակ, նկարիչը ներկայացրել է իր «Վերոնիկա Ռիդի չորս եղանակները» գործը[8], որը 2003 թվականին ներառվել է նաև «Days Like These» ցուցահանդեսում՝ Տրիենալեի բրիտանական ժամանակակից արվեստի փառատոնի շրջանակներում։

Քութլուղ Աթամանը 2004 թվականին իր «Տասներկու» ֆիլմով ներառվել է Թյորների մրցանակի շորթ լիսթ։ Նույն տարում նա հաղթել է հեղինակավոր Քարնեգի մրցանակն՝ իր «Küba» աշխատանքի համար․ 40-ալիքային ինստալյացիա, որը նկարվել է Ստամբուլի աղքատ արվարձաններից մեկում։

Կանաչների և ձախ ապագայի կուսակցության անդամ։

Ապրում և ստեղծագործում է Ստամբուլում, Լոնդոնում և Բարսելոնայում։

Ստեղծագործական մոտեցումներ խմբագրել

Քութլուղ Աթամանի աշխատությունները գտնվում են փաստագրականի և մտացածինի սահմանակետում։ Նա օգտագործում է պատմվածքը՝ ուսումնասիրելու մարդու անհատականության ուրվագծերը։ Նրա ֆիլմերի կենտրոնում հաճախ հայտնվում են մարդիկ, որոնք հեռու են սոցիալական սովորական կատեգորիաներից և ստիպված են վերգտնել իրենց։

Քութլուղ Աթամանն առավել հայտնի է դարձել իր «Կեղծամ կրող կանայք» աշխատությամբ (1999), որը նվիրված էր չորս կանանց ռազմավարությանը, որոնք փոխել էին իրենց տեսքն՝ ի պատասխան արտաքին ճնշումների։ Նրա ֆիլմերն արտահայտում են հիշողության և պատկերացումների, ճշմարտության և մտացածինի բարդ համակցությունը, որը կազմում է մեր ամենօրյա կյանքի ընկալումը։

«Տասներկու» ֆիլմը (2004) պատմում է վեց մարդկանց մասին, որոնք ներկայացնում են վերակերպման իրենց փորձի մասին։ Ֆիլմը նկարահանվել է Թուրքիայի հարավ-արևելքում, արաբական համայնքներից մեկում՝ Սիրիայի սահմանից ոչ շատ հեռու։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 DACS register
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #124103405 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. https://rkd.nl/nl/explore/artists/204300
  7. https://www.abraaj.com/abraaj-group-art-prize
  8. «Documenta 11: Kutlug Ataman, Binding Brewery». www.universes-in-universe.de. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քութլուղ Աթաման» հոդվածին։