Քուեյք (անգլ.՝ Quake Lake), լրիվ պաշտոնական անվանում՝ Էրթքուեյք (անգլ.՝ Earthquake Lake, թարգամանաբար՝ Երկրաշարժ Լիճ, երբեմն լիճը անվանում են պարզապես Երկրաշարժ), լիճ ԱՄՆ-ում, Մոնտանա նահանգում։

Քուեյք լիճ, 2007 թ. լուսանկար

Լճի երկարությունը 9.7 կմ է, լայնությունը 300-500 մետր, առավելագույն խորությունը 58 մետր։ Գրեթե ամբողջությամբ գտնվում է Գալլատին անտառի տարածքում։

Լիճն առաջացել է 1959 թվականի օգոստոսի 17-ին տեղի ունեցած 7.1-7.5 բալանոց (Ռիխտերի բալային սանդղակով) երկրաշարժի հետևանքով, մոտ 80 միլիոն տոննա զանգված ունեցող հողագունդը պոկվելով Շիպ լեռան վրայից անցել է Մեդիսոն գետի վրայով և նրա առաջացրած փոսի տեղում լցված ջրերն էլ հավաքվելով մոտ մեկ ամսում առաջացրել են լիճը։ Երկրաշարժի հետևանքով մահացել են լեռան ստորոտում վրաններում եղած 28 մարդ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Largest Earthquake in Montana». Historic Earthquakes. United States Geological Survey. 2009 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քուեյք» հոդվածին։