Առաջարկում եմ հոդվածում քարտեզներ տեղադրելիս նկարագրության մեջ հստակ նշել առնվազն ժամկետներ և ուշադիր լինել իրավիճակը թերի կամ սխալ չներկայացնելու համար։ Օրինակ այս քարտեզից չի հասկացվում թե որ գույնը ինչ է նշանակում։ Եթե կարմիր գույնը այն տեղն է, որտեղ կռիվներ են ընթանում, ապա սխալ քարտեզ է։ Այս մեկը նույնպես կարիք ունի հստակեցման։ Ո՞ր օրն է նշված բնակավայրերը վնասվել և արդյո՞ք միայն այդ բնակավայրերն են վնասվել։ Ի՞նչ նպատակ է հետապնդում այս քարտեզը։ Եթե հստակ աղբյուրներ կան, որ Թուրքիան ուղիղ կերպով մասնակցում է հակամարտությանը և հակամարտության կողմ է, ապա ինչո՞ւ է այդ երկրի գույնը դեղին նույն կերպ, ինչպես օրինակ Չինաստանինը։ Արդյո՞ք դեղինով ներկված բոլոր երկրներն են պաշտոնապես արձագանքել։ Եթե այո, ապա ինչի՞ գույներով չառանձնացնել երկրներին Ադրբեջանին սատարած երկրներ, Հայաստանին աջակցություն հայտնած երկրներ (եթե այդպիսիք կան), խաղաղության կոչ հնչեցրած երկրներ և այլն։ Հարգելի Tigran Ovanyan, իմ անհամաձայնությունն եմ հայտնում Ձեր ավելացրած քարտեզներին։ Խնդրում եմ պատասխանեք առաջադրված հարցերին։ --Գարդմանահայ (քննարկում) 20:11, 3 Հոկտեմբերի 2020 (UTC)Պատասխանել

Քանի նոր արձագանք չկա, ապա քարտեզները թաքցնում եմ՝ հետագայում հոդվածից ջնջելու նպատակով։--Գարդմանահայ (քննարկում) 08:42, 5 Հոկտեմբերի 2020 (UTC)Պատասխանել
Հարգելի Գարդմանահայ, ներողություն, որ ուշ եմ արձագանքում: Պատասխանեմ Ձեր հարցերին: Այս քարտեզը, դա այս քարտեզի թարգմանություն է: Իսկ այս քարտեզը մի ժամանակ օգտագործվում էր մի շարք վիքիպեդիաներում: Իսկ 3 քարտեզը դա պետությունների արձագանքի վերլուծություն էր, և ես համաձայն եմ, որ այս քարտեզը սխալ է, և շնորհակալ եմ, որ դուք ջնջեցիք այն: Առաջարկում եմ այս քարտեզը:
Հարգանքով՝ Tigran Ovanyan/💬
Որքանո՞վ է այդ քարտեզը ճշմարտացի և չեզոք տեսակետից ներկայացնում իրավիճակը։--Գարդմանահայ (քննարկում) 11:51, 6 Հոկտեմբերի 2020 (UTC)Պատասխանել
Ցավոք այս իրավիճակում բավականին բարդ է ասել, թե չեզոք են այդ քարտեզները, թե ոչ, սակայն քարտեզների մեծամասնությունը ցույց են տալիս նման պատկեր։ -Tigran Ovanyan/💬 14:23, 6 Հոկտեմբերի 2020 (UTC)Պատասխանել
Իմ կարծիքով ավելի լավ է հոդվածը քարտեզ չունենա, քան թե չճշտված, չհիմնավորված տվյալների հիման վրա ստեղծված քարտեզ օգտագործել՝ հատկապես որ վրայի գրությունները հայերեն չեն, այլ ինչ-որ անհասկանալի լեզվով։--Գարդմանահայ (քննարկում) 15:18, 6 Հոկտեմբերի 2020 (UTC)Պատասխանել
Համաձայն եմ -Tigran Ovanyan/💬 14:40, 7 Հոկտեմբերի 2020 (UTC)Պատասխանել

Ինչպե՞ս եք ընկերներ, ես ուսանող եմ Մոնղոլիայից, նախկինում հայերեն եմ սովորել, կարծում եմ ՝ հոդվածը պետք է թարմացվի

revert

խմբագրել

Hi @23artashes, why did you revert my edit? Dozens of wikis use this map on infobox. Thanks. --ToprakM  13:39, 19 Հոկտեմբերի 2020 (UTC)Պատասխանել

Հարգելի @ToprakM, որքան հասկանում եմ ձեր գրածը, խնդիրը տեղեկաքարտի քարտեզն է։ Ես այն հետ եմ շրջել, քանի որ կան բազում խնդրահարույց տեղեկություններ, որոնք հիմնված չեն հայերեն վստահելի երկրորդական աղբյուրների վրա։ Եթե կցանկանաք բովանդակային քննարկում ծավալել, ապա գրեք այս քննարկման մեջ։ Իսկ ինչ վերաբերվում է այլ վիքիներում կիրառվելուն, ապա դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ մեկ այլ վիքիի վրա։ Շնորհակալություն Ձեր ներդրումների համար։--Ավետիսյան91 (քննարկում) 16:36, 19 Հոկտեմբերի 2020 (UTC)Պատասխանել

Զենքի մատակարարում

խմբագրել

Ժողովուրդ ջան զենքի մատակարերելը երկրին չի դարձնում հակառակորդ, խնդրում եմ հանել տեղեկաքարտից, նույն Ռուսաստանը և՛ Հայաստանին է զենք մատակարարել և՛ Ադրբեջանին։--Սամվելքննարկում 09:38, 22 Հոկտեմբերի 2020 (UTC)Պատասխանել

Համաձայն եմ։ Իսկ եթե տեղափոխեմ «Կողմերի ուժեր» բաժնի մեջ, պարզապես կարևոր ինֆորմացիա է։--Ավետիսյան91 (քննարկում) 13:19, 22 Հոկտեմբերի 2020 (UTC)Պատասխանել
Կարելի է հակամարտ կողմերի սպառազինության մասին հակիրճ բաժին ստեղծել։--Գարդմանահայ (քննարկում) 16:42, 22 Հոկտեմբերի 2020 (UTC)Պատասխանել

Անգլերեն տարբերակի խմբագրում

խմբագրել

Հայերեն հոդվածի բոլոր խմբագիրներին շտապ կարգով հրավիրոում եմ մասնակցել անգլերեն տարբերակի խմբագրման աշխատանքներին, այն անաչառ պահելու համար։ Ayntegh el en vra tvel ․․. https://en.wikipedia.org/wiki/2020_Nagorno-Karabakh_conflict Հարգանքով Armatura (քննարկում) 16:10, 28 Հոկտեմբերի 2020 (UTC)Պատասխանել

Return to "44-օրյա պատերազմ" page.