Քննարկում:Ֆարադեյի էլեկտրամագնիսական ինդուկցիայի օրենք

Latest comment: 1 տարի առաջ by Vahram Mekhitarian in topic Ֆարադեյի օրենքի ձևակերպումը

Ֆարադեյի օրենքի ձևակերպումը խմբագրել

Ֆարադեյի օրենքի ձևակերպումը սխալ էր, ուղղեցի։ Ֆարադեյի օրենքը կապ չունի էլեկտրամագնիսական դաշտի հատկություններն արտահայտող Մաքսվելի հավասարումների հետ։ Կա մասնիկ, չկա մասնիկ, շարժվում է կամ չի շարժվում փակ կորով՝ դրանից փոփոխական մագնիսական դաշտից առաջացող և կամ հակառակ երևույթը մասնիկի առկայության հետ կապ չունեն։ Մաքսվելի հավասարումներում այդ մասնիկը գոյություն չունի։ Մաքսվելի ինտեգրալ և կամ մասնակի ածանցյալներով հավասարումները արտահայտում են միայն դաշտի հատկությունները։ Իսկ

 

Մաքսվելը գրել է Ֆարադեյի օրենքի համանմանությամբ (ոչ նույնությամբ, այլ մասնակի ածանցյալով), դրա համար էլ կոչվում է Մաքսվել-Ֆարադեյի հավասարում։ Ֆարադեյի օրենքը ըստ ժամանակի լրիվ ածանցյալով է

 

որտեղ  -ը միավոր լիցքի վրա ազդող (էլեկտրաշարժ) ուժն է։ Ինչպես Լորենցի ուժը, այնպես էլ Ֆարադեյի ուժը պայմանավորված է մասնիկի արագությամբ։ Անշարժ մասնիկի վրա ազդում է միայն փոփոխական մագնիսական դաշտով ինդուցված էլեկտրական դաշտը։ Ֆարադեյի օրենքի դիֆերենցիալ տեսքը` q լիցքի վրա ազդող   ուժը հայտնի է դարձել վերջերս և ունի հետևյալ տեսքը

 

որտեղ  -ն մասնիկի հետագծի տվյալ կետում կորության շառավիղն է։ Հարթ շարժման դեպքում (երբ մագնիսական դաշտը ուղղահայաց է հարթությանը), համարելով, որ կորության շառավիղը որոշվում է արագությանն ուղղահայաց Լորենցի   (qvB) ուժով, կորության շառավղի համար կունենանք   և

 

(քանի որ  -ն արագության ուղղությունն ունի)։ Մանրամասները այս հղումներով (ռուսերեն և անգլերեն)՝

https://www.researchgate.net/publication/323870598_Zakon_elektromagnitnoj_indukcii_Faradea_dla_proizvolno_dvizusegosa_zarada_Izvestia_NAN_Armenii_Fizika_512_2016_s147-170

https://www.researchgate.net/publication/303959155_The_Faraday_Law_of_Induction_for_an_Arbitrarily_Moving_Charge

Վահրամ Մխիթարեան (քննարկում) Վահրամ Մխիթարեան (քննարկում) 13:56, 20 Հունիսի 2022 (UTC)Պատասխանել

Return to "Ֆարադեյի էլեկտրամագնիսական ինդուկցիայի օրենք" page.