Քննարկում:Սթեմֆորդ Բրիջ

Latest comment: 12 տարի առաջ by David1992 in topic Անվանափոխություն

Անվանափոխություն խմբագրել

Առաջարկում եմ հոդվածը վերանվանել Սթեմֆորդ Բրիջ, քանի որ անգլերեն հենց այդպես է հնչում Stamford Bridge-ը, իսկ "Ստամֆորդ Բրիդջ"-ը թարգմանություն է տառ առ տառ --HGhazaryan 13:10, 11 Մարտի 2011 (UTC)Պատասխանել

Անգլերեն «Stamford» բառն հայերենով ոչ «Սթամֆորդ» է հնչում և ոչ «Սթեմֆորդ». այն հնչում է՝ «Սթæմֆորդ», որտեղ æ-ն արտահայտված է ըստ հնչյունաբանական միջազգային այբուբենի, և նրա այլ օրինակներից են ինչպես a-ն cat բառում, որը ոչ ա-ի նման է հնչում, ոչ՝ է-ի, այլ դրանց միջանկյալ մի ձայն է, որը հայերենում գոյություն չունի: Հայերենում ավանդաբար այդ հնչյունը տառադարձվել է որպես ա, ինչպես Իռլանդիա, Ֆինլանդիա, և այլ նման բառերում: Այդ պատճառով էլ «Stamford» բառի ճիշտ հայերեն տառադարձությունը «Սթամֆորդ» կամ «Ստամֆորդ»-ն է (ի տարբերություն ռուսերենի, որտեղ æ հնչյունը «է» է տառադարձվում): Հավելյալին կարող եք ծանոթանալ այստեղ: Chaojoker 15:34, 17 Օգոստոսի 2011 (UTC)Պատասխանել

Այս դեպքը նույնպես օրիգինալ հետազոտությունների ոլորտից է: Վիկիպեդիայում պետք է օգտագործել առավել տարածված անվանումը, անկախ ամեն ինչից: Իսկ այս դեպքում ամենատարածված անվանումը բոլոր սպարտային կայքերում «Սթեմֆորդ Բրիջ» է: --David1992 (talk) 09:34, 25 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Return to "Սթեմֆորդ Բրիջ" page.