Շատ լավ է, որ բոլորն էլ ցանկանում են հոդվածներ գրել, կատարել թարգմանություններ, բայց ինչու՞ այսքան տառասխալներով ու անհասկանալի արտահայտություններով: Ի՞նչ է նշանակում Քելլի Քեպվելի ցերեկային օճառ օպերայի «Սանտա-Բարբարա» դերը: Կամ ինչու՞ է Դալասը դարձել Դալասա, մրցանակը դարձել պրեմիա, Շոն Փենը` Շոնոմ Պեննոմ, Ջոն Տրավոլտան` Ջոն Թրավոլթի, Քեպվելը` Քեպվին և այլն: Լավ է, որ ժամանակին Րայթը դարձել է Ռայթ: Հիշեք, որ հայերենում կա ընդամենը չորս բառ, որոնք սկսվում են ր-ով: Բոլորովին անհասկանալի է «1996 թվականից մինչև 2010 թվականը Ռայթը ամուսնացած էր Շոնոմ Պեննոմի հետ նկարահանվել է «Նա հիասքանչ է» ֆիլմում նրա և Ջոն Թրավոլթի հետ (1997), ունի երկու երեխա:» նախադասությունը: Ով ում հետ է ամուսնացել և ումից են երեխաները, անհասկանալի է, քանի որ չկա ոչ մի կետադրական նշան: Խնդրում եմ չնեղանալ: Այնքան էլ հաճելի չէ «սանիտար»-ի դեր կատարել` ուղղելով տառասխալները:--Որոտ (քննարկում) 07:15, 26 Հունվարի 2017 (UTC)

Return to "Ռոբին Ռայթ" page.