Քննարկում:Նոր Խաչակապ

Latest comment: 7 տարի առաջ by Որոտ

Ուղղակի խնդրում եմ առանց վիրավորվելու ստուգեք իմ կողմից բերված փաստերը. Նոր Խաչակապ գյուղի բնակիչների մեծամասնությունը եկել են Դաշքեսանի շրջանի Խաչակապ (Կուշչի) գյուղից 1988-1989 թվականներին և Սարալ գյուղը, որտեղ մինչ այդ բնակվում էին ադրբեջանցիներ, անվանեցին Նոր Խաչակապ: Հայտնի Թարգմանչաց վանքը գտնվում է հին Խաչակապ գյուղում, ոչ թե Նոր Խաչակապում: Բնականաբար Բանանց գետը նույնպես պետք է լիներ հին Խաչակապի մոտ, քանի որ գյուղից ոչ հեռու գտնվում էր հայտնի Բանանց գյուղը: Ադրբեջանցիները գյուղի մոտով անցնող գետը անվանում էին Կոշկարչայ: Ես այդ ամենը գիտեմ, որովհետև արմատներով Խաչակապից եմ և չէի ցանկանա, որ խեղաթյուրվեր իմ գյուղի պատմությունը: Խնդրում եմ, Վիքիպեդիայով հաղորդել հավաստի տվյալներ: --Որոտ (քննարկում) 09:44, 27 Օգոստոսի 2016 (UTC)Պատասխանել

Return to "Նոր Խաչակապ" page.