Քննարկում:Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակ

Հոդվածի վերնագիր խմբագրել

Հարգելի Omicroñ'R, իմ կարծիքով քո կողմից հոդվածի վերանվանումը սխալ է, քանզի մի շարք աղբյուրների համադրությամբ ունենք հետևյալ եզրահանգումը՝ «Բացօդյա» բառը սկզբում հայերենի բառապաշարում չի եղել: Հետո մուտք է գործել բառապաշար, բայց որոշակի իմաստով: Եթե խոսքը վերաբերում է բաց երկնքի տակ գիշերելուն, օթևանելուն, ապա գործածվում է «բացօթյա» բառը, իսկ բաց օդում, բաց տեղում, բաց երկնքի տակ պառկելու, խաղալու, հավաքվելու, խնջույք անելու դեպքում գործածվում է «բացօդյա» բառը:: Տես աղբյուրը: Այնպես որ, խնդրում եմ, հոդվածին վերադարձրու նախկին անվանումը, իսկ անհամաձայնության դեպքում նախկին անվանումը վերադարձնելուց հետո համապատասխան քննարկում բացիր:--Գարդմանահայ (քննարկում) 19:21, 26 Հունվարի 2019 (UTC)

Հարգելի Գարդմանահայ, որքանով որ հասկացա «բացօդյա» բառը կիրառվում է որպես «բացօդյա զբոսանք» բառակապակցության հոմանիշ և ոչ մի կերպ չի առնչվում վերջինիս հետ։ Մարզադաշտը, սրճարանը և առհասարակ՝ x հաստատությունը կարող է լինել «բացօթյա»։ Հգ․, ես չեմ կարող վերադարձնել նախորդ տարբերակին--Օmıcrօn 19:30, 26 Հունվարի 2019 (UTC)

Հարգելի Omicroñ'R, իմ ներկայացրած մեկնաբանությունում հստակ գրված է, որ եթե խոսքը վերաբերում է բաց երկնքի տակ գիշերելուն, օթևանելուն, ապա գործածվում է «բացօթյա» բառը, իսկ բաց երկնքի տակ պառկելու, խաղալու, հավաքվելու, խնջույք անելու (փաստորեն նաև մարզվելու) դեպքում գործածվում է «բացօդյա» բառը: Եզրակացությունը կատարված է հեղինակավոր աղբյուրների հիման վրա: Այնպես որ խնդրում եմ, հոդվածին վերադարձնել իր նախկին՝ սկզբնական անվանումը, իսկ եթե այնուամենայնիվ համաձայն չես բացօդյային, ապա վերանվանելուց առաջ անհրաժեշտ է բացել համապատասխան քննարկում: Շնորհակալություն հոդվածի նկատմամբ ուշադրություն դարձնելու համար:--Գարդմանահայ (քննարկում) 19:51, 26 Հունվարի 2019 (UTC)

Հարգելի Lilitik22, փաստորեն Omicroñ'R-ը դեմ չէ հոդվածին վերադարձնել իր նախկին՝ սկզբնական անվանումը: Անհրաժեշտ է ադմինիստրատորի օգնությունը, որպեսզի կատարվի համապատասխան գործողույթունը, շնորհակալություն:--Գարդմանահայ (քննարկում) 19:53, 26 Հունվարի 2019 (UTC)
  Արված է --Լիլիթ (քննարկում) 20:00, 26 Հունվարի 2019 (UTC)
Շնորհակալություն:--Գարդմանահայ (քննարկում) 20:03, 26 Հունվարի 2019 (UTC)
Return to "Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակ" page.