Քննարկում:Հայկական լեռնաշխարհ

Latest comment: 9 տարի առաջ by Hayk.arabaget in topic Լեռնաշխարհի սահմանները
Այս հոդվածը բարելավվել է 2014-2015 թվականների Վիքին սիրում է Գիտություն նախագծի ընթացքում։

Լեռնաշխարհի սահմանները խմբագրել

Հայկ ջան, ուզում եմ քո կարծիքը իմանամ։ Ըստ քեզ Հայկական լեռնաշխարհի արևելյան սահմանը որ աշխարհագրական օբյեկտն է՝ Կուր գե՞տը, թե Կասպից ծովը։ Ունե՞ս վստահելի տեղեկություններ։--Գարդմանահայ (քննարկում) 09:16, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Հայկական լեռնաշխարհը ու պատմական Հայաստանը այստեղ տարբերվում են: Շատ եմ այս ուղղությամբ հետաքրքվել, բայց ամեն տեղ հանդիպել եմ նույն պատասխանին: Պարզվում է՝ Հայկական լեռնաշխարհի արևելյան սահմանը Արցախի լեռներն են: Այսինքն՝ քաղաքներով ասած՝ Գանձակից մինչև Ֆիզուլի՝ ուղիղ գծով: Ստացվում է, որ Ուտիք նահանգի մեծ մասը չի մտնում լեռնաշխարհի մեջ: Նույնը վերաբերում է Փայտակարանին, որը ևս չի մտնում Հայկական լեռնաշխարհի մեջ: Իսկ շարունակելով արևմտյան սահմանը դեպի հարավ՝ Հայկական կամ Ղարադաղի լեռներն են, ապա՝ այդ լեռների ամենաարևելյան հատվածում գտնվող Սավալան լեռը՝ երկրորդ բարձր գագաթը: Դա Արդաբիլ քաղաքի մոտ է: Շարունակելով սահմանը՝ Թավրիզ քաղաքի մոտ գտնվող Սոհունդ լեռը նույնպես մտնում է, ապա սահմանը թեքվում է դեպի Կապուտան լիճ: Ստացվում է, որ Ատրպատականի հյուսիսը մտնում է Հայկական լեռնաշխարհի մեջ: Իսկ Ուտիք նահանգից լեռնաշխարհի մեջ են մտնում հիմնականում ամբողջ Տավուշը և Գարդմանը, իսկ Շակաշենը՝ մասամբ:--Հայկ (արաբագետ) 10:46, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ապրես Հայկ ջան։ Այդ տեղեկատվությունը ինձ պետք է Ադրբեջանի մասը գրելու համար։--Գարդմանահայ (քննարկում) 19:52, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Խնդրեմ, Գարդմանահայ ջան:--Հայկ (արաբագետ) 21:33, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Return to "Հայկական լեռնաշխարհ" page.