Քննարկում:Էդվարդ Դարլի Բոյթի դուստրերը (նկար)

Latest comment: 6 տարի առաջ by Samo04

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Дочери Эдварда Дарли Бойта» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Անգլերեն Վիքիպեդիայի նախօրինակ «The Daughters of Edward Darley Boit» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:
Այս հոդվածը ստեղծվել է «Շաբաթը մեկ հոդված» նախագծի շրջանակներում։


Հարգելի Մասնակից:Samo04, խնդրում եմ մի՛ կատարեք ոչինչ այս հոդվածի վրա, քանի որ աշխատում եմ․․․․ ու կաղապարն էլ դրված է։ Ընդհարում տվեց, որի պատճառով չպահպանվեց աշխատանքս․․․Հարգանքներով՝ --Valen1988 (քննարկում) 11:06, 30 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի Valen1988 նման տհաճ իրավիճակներից խուսափելու համար խնդրում եմ ավարտին հասցնել հոդվածը ավազարկղում այնուհետև բերել հիմնական միջավայր, ճիշտն ասած չեմ նկատել խմբագրում եմ կաղապարը:--Սամվելքննարկում 11:11, 30 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի Samo04 ես աշխատում եմ ըստ կանոնակարգի ու իմ իրավունքն է որտեղ խմբագրել։ Ուստի խնդրում եմ առավել ուշադիր լինեք, քանի որ հոդվածի վերևում դրված էր համապատասխան կաղապարը, որը ենթադրում է ձեռք չտալ հոդվածին։ --Valen1988 (քննարկում) 15:38, 30 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Valen1988 ջան, Վիքիպեդիայի գլխավոր կանոնը այն է, որ այն ազատ հանրագիտարան է, յուրաքանչյուր ոք կարող է խմբագրում կատարել ցանկացած հոդվածում, անկախ նրանից կաղապար դրված է, թե ոչ: Ավազարկղի իմաստը հենց նրանում է, որ ոչ ոք չի խմբագրի Ձեր ավազարկղում, բացառությամբ որոշ դեպքերի:--Սամվելքննարկում 05:05, 31 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Ընդհանուր առմամբ, մասնակիցն իրավունք ունի հիմնական տիրույթում 2 ժամ «Խմբագրում եմ» կաղապարով հոդվածին անձեռնմխելիություն ապահովել, Սամվել ջան: Հենց 2 ժամ և ո՛չ ավել: Ուստի, կարծում եմ, մասնակցին պարտադրել խմբագրել ավազարկղում, մեղմ ասած, իրավաչափ չէ:--Arsog (1985) 05:14, 31 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Արամ ջան, ես չեմ պարտադրում, ես ընդամենը ասեցի, որ նման տհաճ իրավիճակներից խուսափելու համար կարող է ավազարկղը օգտագործել, շատ դեպքերում կատեգորիաներ եմ դնում արագ արագ, որոշ դեպքերում չեմ նկատում, որ խմբագրում եմ կաղապար է դրված, սակայն իմ գործողությունը կանոնի խախտում չէ, ես գործում եմ համաձայն Վիքիպեդիայի գլխավոր կանոնի-Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է:--Սամվելքննարկում 05:34, 31 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Samo04, սրանից հետո ավելի ուշադի՛ր եղեք, քանի որ Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, որը խմբագրելիս ձեր պատճառով իմ մոտ ընդհարում եղավ և աշխատանքը վերականգնել չստացվեց ու կրկնակի ջանքեր պահանջվեց կրկին գրելու։ Հարգանքներով՝ --Valen1988 (քննարկում) 05:39, 31 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Հարգելի Valen1988, նման իրավիճակ կարող էր լիներ ցանկացած դեպքում անկախ նրանից դրել էիք խմբագրում եմ կաղապար, թե ոչ, բացի այդ իմաստը ո՞րն է նոր ստեղծվող հոդվածում դնել խմբագրում եմ կաղապար, կարող էիք Ձեր ավազարկղում ավարտին հասցնել, նոր տեղափոխել հիմնական տիրույթ: Բացի այդ խնդրում եմ հարգել զրուցակցին և թույլ չտալ այսպիսի արտահայտություններ սրանից հետո ավելի ուշադի՛ր եղեք:--Սամվելքննարկում 05:45, 31 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Հարգելի Samo04, ըստ Ձեզ, ինչի՞ համար է ստեղծվել Խմբագրում եմ կաղապարը․․․Ես անհարգի ոչինչ չեմ ասել, ու էլի կասեմ, այո՛, ձեր անուշադրության պատճառով տեղի ունեցավ այս տհաճ միջադեպը։ Եթե դրված է վերոնկարագրյալ կաղապարը ու երկու ժամն էլ չի անցել ուրեմն պետք է լինել առավել ուշադիր ու գործ չանել հոդվածի վրա։ --Valen1988 (քննարկում) 06:07, 31 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Հարգելի Valen1988, եթե ուշադիր կարդաք խմբագրում եմ կաղապարի պարզաբանման մասը, այնտեղ շատ հստակ գրված է Հաշվի առեք, որ սա զուտ տեղեկացում-խնդրանք է, և այլ մասնակիցներ իրավունք ունեն այն անտեսելու, իսկ բոտերի ճնշող մեծամասնությունը այս կաղապարը, ընդհանրապես չեն հասկանում և ուստի հաշվի չեն առնելու։ Այսպիսով այս կաղապարը չի ապահովագրում խմբագրումների ընդհարումից։, ես ոչ մի կանոն չեմ խախտել, Դուք ինքներդ եք գնացել ռիսկի, ես ընդամենը օգտվել եմ իմ իրավունքից:--Սամվելքննարկում 06:15, 31 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Հարգելի Samo04, ես չգիտեի որ Վիքիպեդիա ազատ հանրագիտարան խմբագրելը արդեն մեծ ռիսկեր է պարունակում իր մեջ ու վախենալով պետք է խմբագրեմ, քանի որ դուք կարող է ամեն վայրկյան միջամտեք ու հոդվածների հետ խնդիրներ առաջանան: Ուստի, ևս մեկ անգամ հորդորում եմ, որ ուշադիր լինեք, քանի որ չեմ պատրաստվում ավազարկղում գործ անեմ, որովհետև իմ խմբագրման երկար տարիների փորձում սա առաջին դեպքն էր.....բոլոր մասնակիցները տեսնում են «Խմբագրում եմ» կաղապարը...--Valen1988 (քննարկում) 09:50, 31 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Հարգելի Valen1988 կամ Դուք ինձ լավ չեք հասկանում կամ քննարկումը գիտակցաբար տանում եք ոչ կառուցողական հարթակ: Ես ընդամենը խորհուրդ տվեցի խմբագրել ավազարկղում, որպեսզի նման տհաճ իրավիճակներ չկրկնվեն: Ձեր գործն է կլսեք խորհրդիս թե ոչ: Ես փորձում եմ զգուշացնել, որ հիմնական տիրույթում խմբագրումը կարող է ընդարվել, անկախ նրանից կաղապարը դրված է թե ոչ, ռիսկը դրա մեջ է, և դրա մեջ ոչ մեկին մեղադրել պետք չէ, քանի որ կաղապարը ոչինչ չի արգելում, այն ընդամենը տեղեկացում-խնդրանք է:--Սամվելքննարկում 10:08, 31 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Return to "Էդվարդ Դարլի Բոյթի դուստրերը (նկար)" page.