Քննարկում:Զինվորն ու փիղը

Արաջարկում եմ ջնջել այս էջը ինչպես այս էջի Ուրախ ավտոբուս անհաջող կրկնորղություն Kareyac 10 Հունվարի 2012 14։11

Սրանք տարբեր ֆիլմեր են։ Վերնագիրն էր սխալմամբ նույնը դրված։--Bekoքննարկում 19:40, 12 Հունվարի 2012 (UTC)
Արաջարկում եմ վերանվանել այս էջը Kareyac 19:44, 12 Հունվարի 2012

Մենք հաճախ թարգմանություն կատարելիս չենք խորանում որոշ փաստերի վրա և հոդվածը պարզապես թխում ենք օտար լեզվից՝ հաշվի չառնելով դրանց հավաստիությունը: Այս հոդվածում կրկնվում է ռուսերեն հոդվածի այն աղբյուրը, որտեղ նշվում է, որ փղի դերակատարը Կորնիլովների կրկեսին պատկանող Ռանգո անունով փիղն էր: Նայելով սկզբնաղբյուրը, հասկանալի է դառնում, որ դա շատ անհավանական պատմություն է: Նշվում է, որ փիղը նկարահանվել է մոտ 30 ֆիլմերում, նույնիսկ 1990-ական թվականներին Հնդկաստանում նկարահանվող ֆիլմում: Իբր հնդիկները փիղ չունեին և խնդրել են, որպեսզի նրանց տրամադրեն Ռուսաստանի խորքերում ապրող փղին: Սա մի քիչ ծիծաղելի է և չափազանցված: Հնդկական բազում ֆիլմերում առկա են փղեր, այդ ինչպես եղավ, որ հանկարծ փիղ չճարեցին, չէ որ կրկեսների և գազանանոցների համար Հնդկաստանն է փղեր արտահանում: Ինչևէ, հարկ է նշել, որ ըստ ֆիլմի նկարահանող անձնակազմի հիշողությունների, իրականում փղի անունը Մայա էր, որը ֆիլմի նկարահանումներից որոշ ժամանակ անց սատկել էր Ռոստովում: Դա կարող ենք կարդալ այստեղ [1]: Երկրորդ հանգամանքը, որ ուզում եմ նշել, այն է, որ ֆիլմի սյուժեն հիմնված է իրական դեպքերի վրա: Ըստ ֆիլմի ռեժիսոր Կեսայանցի, ինքը կարդացել է փաստաթղթեր և զարմացել, որ պատերազմի տարիներին իրոք այդ կերպ փիղ են բերել Հայաստան և ոգեշնչված նկարահանել է ֆիլմը: Ուսումնասիրելով պատմությունը, հասկանում ես, որ փղեր չեն բերել, այլ մեկ փիղ և դա եղել է բոլորիս հայտնի Վովա անունով փիղը, որի ողբերգական ճակատագիրը ցնցել էր ողջ Հայաստանը (դիտել այս տեսանյութը՝ [2]): Փաստորեն, կարելի է եզրակացնել, որ այս ֆիլմում պատմվում էր Վովայի Հայաստան գալու մի քիչ ձևափոխված պատմությունը:--Որոտ (քննարկում) 07:22, 21 Հունվարի 2019 (UTC)

Return to "Զինվորն ու փիղը" page.