Քննարկում:Գագիկ Սարուխանյան

Latest comment: 3 ամիս առաջ by Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան in topic Լուսանկարի մասին

Գագիկ Սարուխանյան խմբագրել

Գագիկ Սարուխանյանի մասին հոդվածը գրված է օբյեկտիվորեն։ Եթե որևէ կասկած կա օբյեկտիվության առումով, ապա կասկածի տակ է նաև Եվրոպայի Խորհրդի Մարդու Իրավունքների Դատարանի օբյեկտիվությունը, որը որոշում է կայացրել հօգուտ ՀՀ քաղաքացի, հայ քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանի՝ ընդդեմ ՀՀ իշխող ռեժիմի, որն այն ժամանակ գլխավորում էր Ռ․ Քոչարյանը։ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 09:33, 13 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Լուսանկարի մասին խմբագրել

Հարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, լուսանկար կարող է վերբեռնել միայն լուսանկարողը կամ հեղինակային իրավունքներին տիրապետողը։ Որպես ազատ լուսանկար էլ մեր վիքիպեդիայում չենք կարող վերբեռնել, ուրիշի լուսանկարածը որովհետև Գագիկ Սարուխանյանը ողջ է, և հնարավորություն կա նրան լուսանկարելու։ ԲեքոՔննարկում 10:45, 13 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Յարգելի ԲեքոՔննարկում՝ պարոն Մհեր Բեքարեան։ Ես շնորհակալ եմ Ձեր արձագանքի համար։ Տեղեակ եմ լուսանկարների վերաբերեալ Վիքիպեդիայի քաղաքականութեան մասին։ Այդուհանդերձ, քանի որ լիովին վստահում եմ Ձեր մասնագիտական իմացութիւններին և Հայերէն Վիքիպեդիայում ադմինիստրատորի Ձեր հեղինակութեանը, ուստի հենց Ձեզ եմ դիմել, որպէսզի հարցին որևէ լուծում գտնենք։ Օրինակ՝ գուցէ կարող ենք վերցնել և յօդուածում տեղակայել Եւրոպայի Խորհրդի Մարդու Իրաւունքների Դատարանի, ինչպէս նաև Եւրոպայի Խորհրդի Նախարարների Խորհրդի կայքերում տեղադրուած լուսանկարը, որը առկայ է նաև պարոն Գագիկ Սարուխանեանի ֆէյսբուքեան էջերից մէկում։ Քանի որ հենց այդ լուսանկարը բազմաթիւ անգամներ և տարատեսակ աղբիւրներում հրապարակուած է, գուցէ որևէ սահմանափակում չի լինի հենց այդ լուսանկարի՝ Վիքիպեդիայում հրապարակման համար։ Այդ լուսանկարը ասելով ահա նկատի ունեմ սա՝ www.facebook.com/gagik.saruxanyan https://www.facebook.com/photo/?fbid=1740113922841584&set=a.152285361624456 Եթէ դա էլ հնարաւոր չէ, ապա գուցէ ես կապուեմ պարոն Սարուխանեանին, և խնդրեմ՝ որևէ լուսանկար ուղարկի, ուղեկցելով իւր պաշտօնական գրաւոր թոյլտւութեամբ։ Կանխաւ շնորհակալ եմ Ձեր պատասխանի և հնարաւոր օգնութեան համար։ --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 06:52, 20 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Եթե Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների դատարանի կայքում նկարները ազատ իրավունքով են դրված, ապա կարող ենք այնտեղից վերցնել, բայց ֆեյսբուքի լուսանկարները ազատ չեն։ Սարուխանյանը կամ նրա ծանոթներից մեկը կարող է որևէ տեղ չօգտագործված լուսանկար վերբեռնել Վիքիպահեստ։--ԲեքոՔննարկում 08:06, 20 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ: Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 21:04, 14 փետրվարի 2024 (UTC)Պատասխանել
Return to "Գագիկ Սարուխանյան" page.