Քննարկում:Արմեն Նազարյան (ձյուդոիստ)

Latest comment: 8 տարի առաջ by 23artashes

Ձյուդոյի՞ստ, թե՞ ձյուդոիստ։ Ըստ Աղայանի բառարանի՝ առանց յ-ի է։ Որևէ այլ բառարանում բառը չգտա։ Գուգլի որոնումն էլ է խոսում ձյուդոիստ-ի օգտին՝ 19300 > 95։ Ի՞նչ կասեք։ --23artashes (քննարկում) 08:11, 3 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Դե եթե ֆուտբոլ+իստ, ուրեմն ձյուդո+իստ։--Լիլիթ (քննարկում) 08:14, 3 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Ուրեմն օգտագործենք «ձյուդոիստ» տարբերակը։ --Jëo 08:19, 3 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Հայերեն ուղղագրական կանոններով ա-ից և ո-ից հետո յ-ն գրվում է:--Սամվել (քննարկում) 09:07, 3 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Հարգելի Սամվել, այդ կանոնը բոլորս շատ լավ գիտենք, սակայն այս դեպքում այն, կարծես թե, չի գործում։ Եթե որևէ բառարանում կա ձյուդոյիստ ձևը, խնդրում եմ տալ հղումը։ --23artashes (քննարկում) 09:12, 3 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Բառարաններ իհարկե ձեռքիս տակ չկա, ինտերնետով որոնելիս երկու տարբերակն էլ բերում է, սակայն գիտենք մեր հայկական կայքերի զգալի մասը ուղղագրությունների կանոններին մեղմ ասած չեն հետևում, ինչևէ, ինձ համար սկզբունքային չէ, եթե լինի ձյուդոիստ դեմ չեմ:--Սամվել (քննարկում) 09:29, 3 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Բարի, ուրեմն վերանվանում ենք։ --23artashes (քննարկում) 09:36, 3 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Return to "Արմեն Նազարյան (ձյուդոիստ)" page.