Քննարկում:Արթուր Վանեցյան

Latest comment: 6 տարի առաջ by GeoO

Ողջույն GeoO, հստակ և մանրամասն հիմնավորում եմ պահանջում քեզանից քո կատարած այս մեծածավալ ջնջման կապակցությամբ:--Գարդմանահայ (քննարկում) 13:58, 12 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել

Ողջույն Գարդմանահայ, ՎՊ:ԻՎՉ։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 14:01, 12 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել
Կներես եղբայր, բայց քո այս պատասխանը նույն այն ոճով էր, ինչ մեծածավալ ջնջմանդ պատճառաբանությունը: Խնդրում եմ գրել հստակ: Քո նշածի ո՞ր կետն է արգելում հոդվածում ունենալ նման տեղեկատվություն:--Գարդմանահայ (քննարկում) 14:07, 12 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել
Կներեսի կարիք չկա, եղբայր, հոդվածում նշածդ տեղեկատվությունը հանրագիտարանային չէ, այն ավելի շատ տեղեկատվություն տալիս է անձի ծնողների մասին, քան անձի։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 14:12, 12 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել
Այո GeoO ջան, տեղեկատվություն է անձի ծնողների մասին: Իսկ ինչէ, Հայերեն Վիքիպեդիայում անձի մասին հոդվածում տվյալ անձի ծնողների մասին վստահելի աղբյուրներով գրված տեղեկատվությունը տեղ չունի՞: --Գարդմանահայ (քննարկում) 14:15, 12 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել
Ավելորդ տեղեկատվություն է։ Մեկ այլ հոդված չպետք է լինի մեկ այլ հոդվածի մեջ, առավել ևս զբաղեցնի մայր հոդվածի կեսից ավելին։ Վերևում նշածս կանոնակարգում հիշատակում կա նաև Վիքիպեդիայի՝ տեղեկատու չլինելու մասին։ Իսկ հոդվածում քո ավելացրած տեղեկատվությունը հենց դա էլ հիշեցնում է։ Անհասկանալի է, թե ինչու պետք է մեկ այլ հոդվածում լինի լրիվ մեկ այլ հոդվածի տեղեկատվություն, որը կապ չունի մայր հոդվածի հետ։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 14:36, 12 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել
GeoO ջան, եթե հոդվածի երկրորդային բնույթ կրող բաժինը ավելի մեծ է, քան այն բաժինը կամ բաժինները, որոնք ենթադրելի է, որ պետք է նկարագրեն բուն թեման, ապա դեռևս չի նշանակում, որ այդ երկրորդային բաժինը պետք է հեռացնել: Այդպիսի իրավիճակը կարող է ստեղծվել այն պատճառով, որ կա՛մ դեռևս հիմնական բաժինը չի ամբողջացված, կա՛մ հասանելի չէ անհրաժեշտ տեղեկատվություն, կա՛մ առկա է, բայց ոչ վստահելի երկրորդական աղբյուրներում կա՛մ էլ այլ տարբերակ: Անկախ թվարկածս կամ չթվարկածս տարբերակների՝ վերջինները այսպես ասած երկրորդային բաժնի հեռացման հիմք չեն: Հայերեն Վիքիպեդիայում ունենք բազմաթիվ (կարելի է ասել հազարավոր) նախադեպեր, երբ մի հոդվածում առկա են այլ հոդվածների բուն թեման հանդիսացող մեծածավալ տեղեկատվություն: Օրինակներ չեմ ներկայացնում, որպեսզի չկենտրոնանանք դրանց վրա: Ես քեզ հետ բացարձակապես համամիտ չեմ, թե Ա.Վանեցյանի կնոջ մասին տեղեկատվությունը կապ չունի Ա.Վանեցյանի հետ (ո՞նց կարող է կապ չունենալ, եթե նրա կինն է): Եղբայր, կներես, բայց կարծես «Վիքիպեդիան տեղեկատու չէ» կանոնի ոչ մի կետը քո կատարած ջնջման հիմնավորում չի հանդիսանում: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Gardmanahay (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Եղբայր, կներես, բայց ՎՊ։ԻՎՉ կանոնի այդ կետն ինձ համար հիմք է հոդվածից այդ բաժինները հեռացնելու համար։ Այն, որ Վիքիպեդիան տեղեկատու է դառնում, ինձ անհանգստացնում է։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 15:23, 12 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել
GeoO ջան, տվյալ կանոնը բաղկացած է 5 կետից, որից ոչ մեկը, որքան էլ որ փորձեցի հիմք դարձնեմ քո կողմից ջնջված բովանդակության համար, չստացվեց, բայցի 1-ին կետից: Այն էլ միայն անձ բառի համար եմ կապում ջնջված տեղեկատվությանը, ոչ ավել: Եթե որևէ մեկը հայտնի է ոչ միայն իր աշխատանքով, այլև իր աշխատանքով պայմանավորված իր հարազատների գործունեությամբ, ապա ինչո՞ւ այդ մասին չլինի տվյալ անձի հոդվածում: Կարծում եմ դու էլ գիտես, որ Ա.Վանեցյանի մասին հասանելի վստահելի երկրորդական աղբյուրներում, կապված նրա աշխատանքի հետ, շատ կոնկրետ նրա հետ կապվում և լայնորեն մեկնաբանվում են նրա ընտանիքի անդամների գործունեությունը: Եթե օրինակ նրա կնոջ մասին չգրենք, ապա հոդվածը թերի, գրաքննության ենթարկված հոդված կդառնա: Իմ կարծիքով, որպես վիքիմասնակից և զուգահեռաբար որպես ադմինիստրատոր, քեզ կմտահոգի նաև այդ հանգամանքը: Առաջարկում եմ ջնջված տեղեկատվությունը էականորեն վերափոխել և վերադարձնել հոդված:--Գարդմանահայ (քննարկում) 17:12, 12 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի GeoO, այս հարցում քո լռությունը կարո՞ղ եմ համարել համաձայնության նշան:--Գարդմանահայ (քննարկում) 16:06, 14 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել
Ոչ, չես կարող։ Վերևում նշել եմ, որ ՎՊ։ԻՎՉ կանոնակարգի այդ կետն ինձ թույլ է տալիս կատարել այդ փոփոխությունները։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 17:47, 14 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել
«Վիքիպեդիան նորությունների հարթակ չէ» ենթաբաժինը ունի 5 կետ, հատկապես ո՞ր կետն է քեզ իրավունք տալիս կատարել նման ջնջում:--Գարդմանահայ (քննարկում) 19:52, 14 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել
Բոլորը։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 20:10, 14 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել
Return to "Արթուր Վանեցյան" page.