Քննարկում:Այս հրաշալի կյանքը

Latest comment: 12 տարի առաջ by ERJANIK

Հարգելի Vacio անչափ շնորհակալ եմ լավ ու գրագետ խմբագրմանդ համար, այո լավ ու ճիշտ էին քո խմբագրումները, մեկ երկու բան այնուամենայնիվ ես փոփոխել եմ: Շնորհակալություն ուշադրության և հոգատարության համար:ERJANIK 13:24, 22 Դեկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Չարժի հարգելի ERJANIK, անպայման փոփոխիր այն, ինչը կարծում ես կարող է ավելի լավ լինել։ --vacio 07:13, 23 Դեկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Հարգելի Vacio, խնդրում եմ մանրամասն ասես, թե ինչի հետ է կապված քո զգուշացում ավելացումը հոդվածում: Ասեմ, որ փորձել եմ ֆիլմի մանրամասներ չգրել, պարզապես ֆիլմը երկար է և ունի փոխկապակցված սյուժե, կարող եմ իհարկե որոշ բաներ հեռացնել, ուղղակի ֆիլմի ամբողջական պատկերը կփոխվի: Ասեմ, որ ես որպես Վիքիփեդիայի ակտիվ մասնակից, ամեն ինչ անելու եմ, որ այս հոդվածը դառնա ընտրյալ: Սպասում եմ Քո արձագանքին ու խորհրդին:ERJANIK 06:02, 23 Դեկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Ողջույն ERJANIK, եթե զգուշացում հղման վրա սեղմես ամեն ինչ պարզ կլինի:--Samo04 06:18, 23 Դեկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Ահա, ճիշտ է Samo04-ն, կաղապարը միայն զգուշացնում է, որ մանրամասները իմանալուց հետո ոմանց համար ֆիլմը դիտելը կարող է այլևս հետաքրքիր չլինել։ Այն է գրքերի, ֆիլմերի, համակարգչային խաղերի մասին հոդվածներում ստանդարտ ավելացնելու համար։ Որևէ անհանգստանալու բան չկա, ընդհակառակը կաղապարի առկայությունը նշանակում է, որ «Սյուժե» բաժինը բավական ընդգրկուն և հանգամանալի կերպով է նկարագրում ֆիլմը։ --vacio 07:12, 23 Դեկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ հարգելի Samo04 և Vacio արձագանքների համար: Ամբողջովին պարզ է, ուղղակի որպես ընտրյալ հոդվածի թեկնածու, ես մտածում էի թե ֆիլմի մասին ամբողջական հոդված գրելու համար պետք է կիսատ չթողնել սյուժեն, եթե կրճատված սյուժեով այն հնարավորության կունենա դառնալու ընտրյալ, կփոխեմ, մանավանդ ասեմ, որ ես ինքս նույնպես կողմ եմ ֆիլմերիի մասին հոդվածներում բոլոր մանրամասները չգրելուն քան գրելուն: Կարծում եմ պարզ գրեցի: Սպասում եմ նոր արձագանքների: Շնորհակալություն: ERJANIK 07:54, 23 Դեկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Ինձ թվում է սյուժեի ամբողջական և հանգամանալի նկարագրությունը ավելի կնպաստի ֆիլմի ընտրությանը, քան հակառակը։ Այնպես որ կրճատելու կարիք չկա։ Ես ուզում եմ հոդվածը մինչև վերջ աչքի անց կացնել, այնուհետև մտադիր եմ կողմ քվեարկել նրա ընտրությանը։ --vacio 07:59, 23 Դեկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Հասկացա, շնորհակալություն հարգելի Vacio, ասեմ, որ փորփրել եմ գրեթե ամբողջ ինտերնետը ֆիլմի վերաբերյալ նոր փաստեր փնտրելու համար, ինչ կարողացել եմ գտել եմ ու ավելացրել եմ, այդ թվում Վիքիփեդիայի այլ լեզուներով հոդվածներից: Երևի էլ բան չկա ավելացնելու կաm գրեթե չկա ավելացնելու: Այ ուղղելու բաներ կլինեն, շնորհակալ կլինեմ եթե այդպիսի մտադրություն ունես: ERJANIK 10:26, 23 Դեկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Return to "Այս հրաշալի կյանքը" page.