Քյուարպեդիա, շարժական ինտերնետի վրա գործող համակարգ, որն օգտագործում է QR կոդերը Վիքիպեդիա հոդվածները օգտվողներին իրենց նախընտրած լեզվով հասանելի դարձնելու համար[1][2][3]։ QR կոդերը հեշտությամբ կարող են գեներացվել ցանկացած Uniform Resource Identifier-ին (URI) ուղղակիորեն հղվելու նպատակով, սակայն QR-պեդիա համակարգը ավելացնում է լրացուցիչ ֆուկցիոնալություն։

Գործընթաց խմբագրել

 
Derby Museum-ի այցելուները բջջային հեռախոսի օգնությամբ QR -կոդով հարցում են անում QR-պեդիային։

Երբ օգտվողը իր շարժական սարքով սկանավորում է QR-կոդը, սարքը ձևափոխում է QR-կոդը Uniform Resource Locator (URL) օգտվելով "qrwp.org" դոմեյնի անվամբ, որի արդյունքում որոշվում է Վիքիպեդիա հոդվածի վերնագիրը և հարցում է ուղարկվում QRպեդիայի վեբ սերվերին, միաժամանակ հաղորդելով սարքի լեզվի նախընտրությունը[4]։ Այնուհետև QRպեդիայի սերվերը օգտվում է API-ից[1] պարզելու սարքի նախընտրած լեզվով կա արդյոք համապատասխան հոդված, եթե այո, ապա այն ուղարկում է սարքին հարմար ձևաչափով[4]։ Իսկ եթե նախընտրած լեզվի տարբերակը գոյություն չունի, ապա QR-պեդիա սերվերը առաջարկում է ընտրություն առկա լեզուներով կամ թարգմանություն Google translation-ի միջոցով։

Այս եղանակով մի QR-կոդը միևնույն հոդվածը հասանելի է դարձնում բազմաթիվ լեզուներով[4], նույնիսկ այն դեպքում, երբ թանգարանը ի վիճակի չի կատարել թարգմանություն։ QR-պեդիան վարում է իր վիճակագրությունը[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Eden, Terence (2011 թ․ ապրիլի 3). «Introducing QRpedia». Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  2. Anon (2011 թ․ օգոստոսի 19). «The Children's Museum of Indianapolis Creates New Learning Opportunities through Wikipedian-in-Residence». The Children's Museum of Indianapolis. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  3. Johnson, L.; Adams, S. (2011). The Technology Outlook for UK Tertiary Education 2011-201 (PDF). NMC Horizon Report Regional Analyses. Austin, Texas: The New Media Consortium. ISBN 978-0-615-38209-8.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Byrd Phillips, Lori (2011 թ․ հունիսի 15). «Going Multilingual with QRpedia». Marcus Institute for Digital Education in the Arts. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  5. «QRpedia Statistics (example)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 12-ին.