Քյամալ Ջամալ օղլի Ալեքպբարով(ադրբ.՝ Kamal Camal oğlu Ələkbərov, մարտի 20, 1928(1928-03-20), Վարանդա, Ջաբրայիլի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 21, 2009(2009-05-21), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի նկարիչ և քանդակագործ, վաստակավոր նկարիչ (1982), ժողովրդական նկարիչ 2002[1][2];

Քյամալ Ալեքպերով
ադրբ.՝ Kamal Camal oğlu Ələkbərov
Ծնվել էմարտի 20, 1928(1928-03-20)
ԾննդավայրՎարանդա, Ջաբրայիլի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 21, 2009(2009-05-21) (81 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
ԿրթությունԱզիմ Ալիմզադեի անվան գեղարվեստի ուսումնարան (1948) և Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ (1954)
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Ժանրդիմապատկեր
Պարգևներ
Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր նկարիչ և Ադրբեջանական Հանրապետության ժողովրդական նկարիչ
ԶավակներQ124596493?

Կենսագրություն խմբագրել

Քյամալ Ալեքպերովը ծնվել է 1928 թվականի մարտի 20-ին՝ Ադրբեջանական ԽՍՀ Ֆուզուլի քաղաքում։ 1948 թվականին Ալեքպբարովն ավարտել է Ադրբեջանի Նկարչության դպրոցը։ Այստեղ Ալեքպարովի ուսուցիչը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Պինխոս Սաբսայն էր։ 1948-1954 թվականներին սովորել է Մոսկվայի Վասիլի Սուրիկովի անվան գեղարվեստական պետական ինստիտուտում։ Ալեքպերովի դիպլոմային աշխատանքը «Խաղաղության համար» խորաքանդակ էր[3]։

Ստեղծագործություններ խմբագրել

Ստեղծագործել է մոնումենտալ, մոնումենտալ-դեկորատիվ և հաստոցային քանդակագործության բնագավառներում։ 1953 թվականից Քյամալ Ալեքպերովը եղել է ցուցահանդեսների մասնակից։ Հեղինակել է Աջեմիի արձանը, որի բացումը կայացել է 1976 թվականին։ Բացի այդ, նա 50-ից ավելի բարձրաքանդակների, բոլորաքանդակների, կիսանդրիների հեղինակ է, որոնց շարքում հիշատակման են արժանի գործերից են Սոցիալիստական աշխատանքի հերոսներ Շամամա Հասանովա և Բաստի Բագիրովայի հուշարձաններ, «Ջաֆար Ջաբարլի»ի, «Իլյաս Էֆենդիև»ի, «Միրզա Ալիև»ի, «Արիֆ Մելիքով»ի, «Լյաթիֆ Քերիմով»ի քանդակագործական դիմանկարներ։

Ադրբեջանի Նախագահ Հեյդար Ալիևի 2002 թվականի մայիսի 30-ի հրամանագրով Քյամալ Ալեքպերովին շնորհվել է Ադրբեջանի ժողովրդական նկարչի կոչում[4]։

Նա մահացել է 2009 թվականի մայիսի 21-ին, 81 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Алекперов Камал Джамал оглы. — Москва: Искусство, 1970
  2. Микеладзе Г. Сотворивший вечную память достойным.
  3. Abidələrdə davam edən ömür
  4. «Ադրբեջանի Նախագահի հրամանագիր». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.