Քմերական կայսրությունը (նաև՝ Կամբուջադեշա) Հարավ-արևելյան Ասիայի միջնադարյան խոշորագույն երկրներից մեկն էր, որն ընդգրկում էր Հնդկաչինի մեծ մասը, այդ թվում՝ ժամանակակից Կամբոջան (որը Կայսրության կորիզն էր կազմում), Լաոսը, Մալայզիան և Թաիլանդի ու Մյանմարի մի մասը։

Քմերական կայսրության ֆրանսիական քարտեզ

Քմերական կայսրության սկզբնավորումը վերագրվում է 802 թվականին, երբ ճավայեցի ազնվական Ջայավարմանը հայտնվեց Հնդկաչինում՝ քմերական «Կամբուջա» կոչվող երկրում և 790 թ. հայտարարվեց այդ երկրի թագավոր՝ որպես Ջայավարման II, իսկ ապա հիմնեց սքանչելի Անգկոր քաղաքը (802 թ.) և այդպիսով իրեն հռչակեց «քմերների չակրավարտին», որը հապամատասխանում է եվրոպական «կայսր» տիտղոսին։

Հետագայում Քմերական կայսրությունն ընդլայնեց իր սահմանները, գրավելով նորանոր տարածքներ բոլոր կողմերից, և XI դարում դարձավ Հարավարևելյան Ասիայի հզորագույն պետությունը։ Զարգանում էին արվեստները, առևտուրը, նավագնացությունը և այլ բնագավառներ։ Պետությունը բազմազգ էր, բայց արքունիքում տիրում էր սանսկրիտը և հնդկական այլ բարբառներ, իսկ քմերերենը հիմնական խոսակցական լեզուն էր երկրի կենտրոնական մասերում և մայրաքաղաքում՝ Անգկորում։ Իշխող դավանանքն էր բուդդայականությունը։

Հետզհետե պետությունը թուլացավ և սկսեց տրոհվել, իսկ երբ երկրի մայրաքաղաքը տեղափոխվեց Անգկորից Պնոմպեն (1443 թ.), դա համարվեց կայսրության վերջնական կործանումը։