Քլորից զանգվածային թունավորում Ակաբայում

Քլորից զանգվածային թունավորում Ակաբայում, միջադեպ է 2022 թվականի հունիսի 27- ին Հորդանանի Ակաբա նավահանգստում, որի ժամանակ թունավոր գազի արտահոսք է տեղի ունեցել։ 25 տոննա քլորով բեռնարկղը կռունկից ընկել է խարսխված նավի վրա և պայթել։ Միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն տասնչորս և վիրավորվել ավելի քան 265 մարդ[1]։

Քլորից զանգվածային թունավորում Ակաբայում
Տեսակիրադարձություն
ՎայրԱկաբայի մարզ
ՏեղադրանքԱկաբայի նավահանգիստ
Երկիր Հորդանան
Տարեթիվհունիսի 27, 2022
Զոհվածներ14 մարդ
Վիրավորներ265
Քարտեզ
Քարտեզ

Վթար խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Միջադեպի տեսաձայնագրություն

2022 թվականի հունիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 16:15-ին, երբ Ջիբութի արտահանելու նպատակով նավահանգստային կռունկը «Forest 6» բեռնարկղային նավ է բեռնել ճնշման տակ գտնվող քիմիական մի քանի բեռնարկղերից մեկը[2][3]։ Վերամբարձ կռունկի պողպատե մալուխը կտրվել է, և բեռնարկղն ընկել է նավի վրա։ Բեռնարկղից թունավոր քլոր է արտահոսել, որի դեղին ամպը տարածվել է ողջ նավահանգստով։ Նավը սպասում էր ևս 20 քլորով բեռնարկղ բեռնելուն[3][4][5]։

Միջադեպի տեսանյութը Թվիթթերում հրապարակել է Հորդանանի պետական հեռուստաալիքը[3]։

Հետևանքներ խմբագրել

Գազային քլորը թունավոր է մարդկանց համար։ Ներշնչելիս այն խառնվում է մարդու մարմնի խոնավության հետ, այն առաջացնում է հիպոքլորային թթու և աղաթթուներ, որոնք կարող են ստեղծել թթվածնի ազատ ռադիկալներ, որոնք իրենց հերթին ոչնչացնում են թոքերի համակարգի բջիջների պատերը։ Արդյունքում կարող է առաջանալ թոքի այտուց, սուր շնչառական դիսթրես համախտանիշ, շնչառության քրոնիկ խնդիրներ և մահ[6]։  .

Նավահանգիստը տարհանվել է. Առաջին փրկարարները աշխատել են տուժածներին բժշկական օգնություն ցույց տալ, նրանց տեղափոխվել են երկու պետական հիվանդանոց, դաշտային հիվանդանոց և մասնավոր հաստատություն։ Ակաբայի առողջապահության տնօրեն Ջամալ Օբեյդաթն ասել է, որ Ակաբայի հիվանդանոցները գերբնակեցված են‎[7]:

Քաղաքի առողջապահության պատասխանատուն կոչ է արել բնակիչներին փակել պատուհանները և մնալ ներսում։ Մայրուղու պարեկությունը փակել է Ակաբա տանող բոլոր ճանապարհները[8]։ Մոտակա տուրիստական լողափը, որը գտնվում է նավահանգստից 7 կիլոմետր հեռավորության վրա, տարհանվել և փակվել է։ Նավահանգստի պահեստները և վերամշակման օբյեկտները նույնպես ժամանակավորապես փակվել են՝ քլորի գազի աղտոտվածությունը ստուգելու համար[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «UPDATE: At least a dozen killed due to gas leak in Aqaba». en.royanews.tv (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
  2. «Toxic gas leak in Jordan kills at least 12 people, injures hundreds». CNN (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Chlorine gas leak kills 12, injures 251 at Jordan port». Reuters (անգլերեն). 2022 թ․ հունիսի 28. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
  4. «Toxic gas leak at Jordan's Aqaba port kills 13, injures hundreds». BBC News (անգլերեն). 2022 թ․ հունիսի 28. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
  5. «Jordan toxic gas blast kills 10, injures over 200». France 24 (անգլերեն). 2022 թ․ հունիսի 27. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
  6. Jones, Robert; Wills, Brandon; Kang, Christopher (May 2010). «Chlorine Gas: An Evolving Hazardous Material Threat and Unconventional Weapon». Western Journal of Emergency Medicine.|language=en|volume=11|issue=2|pages=151—156|pmid=20823965}}
  7. AFP and Joshua Davidovich. «Israel offers Jordan aid as Aqaba hospitals fill up». www.timesofisrael.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
  8. «Highway Patrol Department closes off all roads to Aqaba». en.royanews.tv (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.