Քլորելա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն  Viridiplantae
Ինֆրաթագավորություն Կանաչ ջրիմուռներ (Chlorophyta)
Ենթատիպ Chlorophytina
Դաս Trebouxiophyceae
Կարգ Chlorellales
Ընտանիք Chlorellaceae
Ցեղ Քլորելա (Chlorella)
Beij., 1890

Քլորելա (հուն․՝ χλωρός, «կանաչ» և լատին․՝ ella, անգլ.՝ Chlorella), կանաչուկ, կանաչ միաբջիջ ջրիմուռների ցեղ։ Հայտնի է մոտ 20, Հայաստանում՝ 1 տեսակ՝ Քլորելա սովորական (Ch. vulgaris

Տարածում խմբագրել

Տարածված է քաղցրահամ ջրամբարներում, ծովերում, խոնավ հողում և հողի վրա գտնվող հիմնանյութերում (քարեր, ժայռեր, ծառեր և այլն)։

Կառուցվածք խմբագրել

 
Կառուցվածքը և բազմացումը

Բջիջները մանր են, անշարժ, գնդաձև կամ էլիպսաձև, մինչև 17 մկմ՝ պատված հարթ, բարակ թաղանթով։ Պարունակում է մեկ քլորոպլաստ։ Հարուստ է սպիտակուցային միացություններով, որոնք պարունակում են բոլոր անփոխարինելի ամինաթթուները։ Բազմանում է սպորներով։

Քլորելան միաբջիջ, փոքրիկ, գնդաձև, առանց մտրակների և բաբախող վակուոլի կանաչ ջրիմուռ է։ Արտաքինից ծածկված է թաղանթով, որի տակ գտնվում են ցիտոպլազման, կորիզը և խոշոր քրոմատոֆորը, որը բջջին տալիս է կանաչ գունավորում, այստեղից էլ՝ կանաչուկ անվանումը։

Քլորելայի բջջում կուտակվում են շատ պաշարանյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, հակաբիոտիկներ։

Կիրառություն խմբագրել

Քլորելան ֆոտոսինթեզի ընթացքում անջատում է մեծ քանակությամբ թթվածին, որը ֆոտոսինթեզի բուռն ընթացքի հետևանք է (օգտագործվում է արևի էներգիայի 10-12 % -ը, մինչդեռ ցամաքային բույսերըէ ընդամենը 2 %-ը)։ Այդ պատճառով, այն օգտագործվում է սուզանավերում և տիեզերանավերում օդի նորմալ բաղադրությանբ պահպանման համար, ինչպես նաև՝ որպես սննդի աղբյուր։

Քլորելան օգտագործում են նաև կեղտաջրերի մաքրման նպատակով։ Ջրիմուռների քանակով ու տեսակային կազմով կարելի է որոշել ջրավազանի աղտոտվածության աստիճանը։

Բազմացում խմբագրել

Բազմանում է միայն անսեռ եղանակով և չափազանց արագ։ Նրա բջջի պարունակությունը բաժանվում է 4, 8, 16 մասի, առաջանում են փոքրիկ գնդիկներ՝ սպորներ, որոնք պատռելով մայրական բջջի թաղանթը, սկսում են ինքնուրույն կյանք վարել։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլորելա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլորելա» հոդվածին։