Քիրնան Շիպկա
Քիրնան Բրեննան Շիպկա (անգլ.՝ Kiernan Brennan Shipka, նոյեմբերի 10, 1999, Չիկագո, Իլինոյս,), ամերիկացի դերասանուհի, նորամուտը կատարել է 2006 թվականին։ «Երիտասարդ Հոլիվուդ» մրցանակի դափնեկիր։ Առավել հայտնի դարձավ «Խելագարները» ֆիլմում՝ Սալլիի և «Սաբրինայի սարսափազդու արկածները» հեռուստասերիալում՝ Սաբրինա Սփելմանի դերերից հետո։
Քիրնան Շիպկա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1999 (24 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն և անգլերեն |
Կրթություն | Laurel Springs School? |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, ձայնային դերասանուհի և մոդել |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | kiernan-shipka.net |
Kiernan Shipka Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Մանկություն խմբագրել
Քիրնան Բրեննան Շիպկան ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 10-ին Չիկագոյում[1][2][3]։ Նրա հայրը Ջեն Յանգ Շիպկան է, իսկ մայրը՝ Էրին Էն Բրեննան։ Բրեննան ավարտել է Նոտր Դամի համալսարանը մագիստրոսի աստիճանով, աշխատել է «Brennan’s PEB & Associates» ընկերությունում որպես տնօրեն։ Շիպկան Բրաունի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան և աշխատել «Enterprise Development Company»-ում՝ որպես գլխավոր տնօրեն։ Վերջիններս ամուսնացան 1995 թվականին[4]։
Երբ Քիրնանը վեց տարեկան էր, նա իր ընտանիքի հետ տեղափոխվեց Լոս Անջելես, որպեսզի սկսի իր դերասանական կարիերան և մասնակցի լսումների[1][2]։
Կինո խմբագրել
Շիպկան նորամուտը կատարեց 2006 թվականին, նկարահանվելով «The Angriest Man in Suburbia» հեռուստասերիալում Լոլայի գլխավոր դերում[5]։ Նույն թվականին նա նկարահանվեց «Դետեկտիվ Մոնկ» հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանի 2 սերիաներում։ 2007 թվականին Քիրնանը փոքր դերեր ունեցավ մի քանի հեռուստասերիալներում[2]։
2007 թվականին Շիպկան ընտրվեց «Խելագարները» հեռուստասերիալում Դոնա Սալլի Դրեյպեր դերի համար։ Հետագայում նրա խաղը բարձր գնահատեց սերիալի ռեժիսոր Մեթյու Վայները։ Քննադատ Դեյլ Ռոն նույնպես դրական արտահայտվել Քիրնանի խաղի մասին, դերասանուհուն անվանել է Էմմի մրցանակի թեկնածուներից մեկը[6]։ Սերիալում խաղի համար Քիրնանը առաջադրվել է Երիտասարդ դերասան մրցանակին, իսկ 2012 թվականին արժանացել է Երիտասարդ Հոլիվուդ մրցանակի։ Նկարահանումների համար հրավիրված կատարողներից ընտրվեց Շիպկան և չորրորդ եթերաշրջանից ընդգրկվեց «Խելագարները» սերիալի դերասանական խմբում։
2009 թվականին Շիպկան խաղում է գլխավոր դերերից մեկը «Սուրհանդակները» սարսափ ֆիլմում, որի համար առաջադրվել է Երիտասարդ դերասան մրցանակի[7]։ 2012 թվականին Քիրնանը ընտրվել է «Լեգենդ Քորայի մասին» անիմացիոն սերիալում Ջինորայի դերի համար[8]։
Քիրնանը «Համբույր» (2011) ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար առաջադրվել է Երիտասարդ դերասան մրցանակին։ Նույն թվականին նա հայտնվեց մանրանկարչության մեջ, որտեղ դերասանուհին խաղում էր աստղ- երեխաների պրակտիկանտ հոգեբանի դեր։
2014 թվականին թողարկվեց նոր ֆիլմ՝ Շիպկայի մասնակցությամբ, («Ծաղիկներ վերնահարկում»), որտեղ նա գլխավոր դեր է խաղացել։ 2015 թվականին Էմմա Ռոբերտսի հետ թողարկվել է նոր պրոեկտ՝ «Փետրվար» ֆիլմը[9]։
2018 թվականի հոկտեմբերր 26-ին «Netflix» ծրագիրը թողարկեց «Սաբրինայի սարսափազդու արկածները» սերիալը, որտեղ Շիպկան կատարել է գլխավոր դերը[10]։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2006 | ֆ | The Angriest Man in Suburbia | The Angriest Man in Suburbia | Լոլա |
2006 | ս | Դետեկտիվ Մոնկ | Monk | այցելու/փոքրիկ աղջիկ |
2007 | ֆ | Տարածություն | Dimension | Մոլլի |
2007 | ս | Կորին տանը | Cory in the House | Սոֆիի դասարանցին |
2007 | ս | Խելագար հեռուստատեսություն | MADtv | խանգարված երեխա |
2007 | ս | Հերոսները | Heroes | կրակի երեխան |
2007-2009 | ս | Ջիմմի Քիմելը ուղիղ եթերում | Jimmy Kimmel Live | աղջիկ |
2007-2015 | ս | Խելագարները | Mad Men | Սալլի Դրեյպեր |
2008 | ֆ | Նվազագույն կրթություն | Lower Learning | Սառա |
2009 | ֆ | Ջարդուփշուր տունը | House Broken | Թամմի Թայբեռ |
2009 | ֆ | Կորած աշխարհը | Land of the Lost | երեխա |
2009 | ֆ | Սուրհանդակները | Carriers | Ջոդի Հոլուեյ |
2010 | ֆ | Squeaky Clean | Squeaky Clean | Էմիլի |
2010 | ֆ | Րայան և Րենդի շոուն | The Ryan and Randi Show | Լալա Լա Լալա |
2010 | ֆ | Կատուները շների դեմ։ Քիթի Գալերի վրեժը | Cats & Dogs: The Revenge of Kitty Galore | Փոքրիկ աղջիկ |
2011 | ֆ | Поцелуйчики | Smooch | Զոի Քոուլ |
2012-2014 | ս | Լեգենդ Քորայի մասին | The Legend of Korra | Ջինորա[11] |
2014 | ֆ | Ծաղիկներ վերնահարկում | Flowers in the attic | Քեթի Դոլանգենգեր |
2012 | ս | Не верь с*** из квартиры 23 | Don't Trust the B---- in Apartment 23 | Նա |
2018 | ս | Սաբրինայի սարսափազդու արկածները | The Chilling Adventures of Sabrina | Սաբրինա Սփելման |
2019 | ֆ | Լռություն | The Silence | Էլլի Էնդրյուս |
Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել
Տարի | Ասոցիացիա | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք | Ref. |
---|---|---|---|---|---|
2007 | Satellite Awards | Լավագույն դեր – հեռուստասերիալ | Խելագարները | Հաղթանակ | [12] |
2009 | Screen Actors Guild | Անսամբլի կողմից կատարված ելույթը դրամայի շարքում | Հաղթանակ | [13] | |
Young Artist Awards | Լավագույն կատարումը հեռուստատեսային շարքում - կրկնվող երիտասարդ դերասանուհի | Առաջադրված | [14] | ||
2010 | Screen Actors Guild | Անսամբլի կողմից կատարված ելույթը դրամայի շարքում | Հաղթանակ | [13] | |
Young Artist Awards | Լավագույն կատարումը կարճամետրաժ ֆիլմում - երիտասարդ դերասանուհի | Squeaky Clean | Առաջադրված | [15] | |
Young Artist Awards | Լավագույն կատարումը ցուցադրական ֆիլմում - երիտասարդ դերասանուհու աջակցություն | Սուրհանդակները | Առաջադրված | [15] | |
2011 | Screen Actors Guild | Անսամբլի կողմից կատարված ելույթը դրամայի շարքում | Խելագարները | Առաջադրված | [13] |
Young Artist Awards | Լավագույն կատարումը ցուցադրական ֆիլմում – Լավագույն երիտասարդ դերասանուհի | Կատուները շների դեմ։ Քիթի Գալերի վրեժը | Առաջադրված | [16] | |
Young Artist Awards | Լավագույն կատարում հեռուստասերիալներում (Կատակերգություն կամ դրամա) – երիտասարդ դերասանուհու աջակցություն | Խելագարները | Առաջադրված | [16] | |
2012 | Young Hollywood Awards | Scene Stealer Female | Հաղթանակ | [17] | |
Young Artist Awards | Լավագույն կատարում հեռուստասերիալներում և մինիսերիաներում – Առաջատար երիտասարդ դերասանուհի | Smooch | Առաջադրված | [18] | |
2013 | Screen Actors Guild | Անսամբլի կողմից կատարված ելույթը դրամայի շարքում | Խելագարները | Առաջադրված | [19] |
Young Artist Awards | Լավագույն կատարում ձայնագրությունում (հեռուստատեսային) – Երիտասարդ դերասանուհի | Լեգենդ Քորայի մասին | Առաջադրված | [20] | |
Young Artist Awards | Լավագույն կատարում հեռուստասերիալներում – կրկնվող երիտասարդ դերասանուհի | Խելագարները | Հաղթանակ | [20] | |
Women in Film Crystal + Lucy Awards | Լյուսի մրցանակ | Հաղթանակ | [21] | ||
2014 | Young Hollywood Awards | You're So Fancy | Առաջադրված | [22] |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Ryan M. (2012 թ․ օգոստոսի 13). «'Mad' tween takes drama in stride». Chicago Tribune (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Rackl L. (2012 թ․ մարտի 23). «Chicago girl goes from Kiddieland to Sterling Cooper». Chicago Sun Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Erin Brennan, John Shipka». articles.chicagotribune.com. 1995 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Erin Brennan, John Shipka». Chicago Tribune (անգլերեն). 1995 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Development Update: March 27» (անգլերեն). The Futon Critic. 2006 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Roe D. Devoted TV watchers name their dream Emmy winners(անգլ.) // Austin American-Statesman. — 2010. — С. H-1.
- ↑ «31st Annual Young Artist Awards» (անգլերեն). Young Artist Awards. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Farley C. J. (2011 թ․ մարտի 7). «'The Last Airbender: Legend of Korra': Exclusive Cast Announcement» (անգլերեն). Wallstreet Journal. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Ford R. (28.8.2014). «Toronto: Emma Roberts and Kiernan Shipka Mark Their Calendars for 'February'» (անգլերեն). Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Lutes, Alicia (2018 թ․ հոկտեմբերի 26). «Netflix's Chilling Adventures of Sabrina: Season 1 Review». IGN. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Eric Goldman (2016 թ․ փետրվարի 4). «Marvel Avengers Academy Launches with an All-Star Cast». IGN. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «2007 12th Annual Satellite Awards». International Press Academy. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 Kiernan Shipka at SAG Awards, Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին
- ↑ 30th Annual Young Artist Awards, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին, Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին
- ↑ 15,0 15,1 31st Annual Young Artist Awards, Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին, Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին
- ↑ 16,0 16,1 32nd Annual Young Artist Awards, Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 8-ին, Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին
- ↑ Jon Weisman. «CW to Broadcast Young Hollywood Awards Aug. 1». Variety. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Young Artist Awards – President's Message». YoungArtistAwards.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.
- ↑ «'Lincoln,' 'Silver Linings' top SAG film noms». Variety.com. 2012 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ 20,0 20,1 «34th Annual Young Artist Awards». YoungArtistAwards.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Crystal + Lucy Awards 2013». Women in Film Los Angeles. 2013 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
- ↑ Douglas Cobb. «2014 Young Hollywood Awards Show Nominees». Guardian Liberty Voice. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիրնան Շիպկա» հոդվածին։ |