Քիրան Բադլու (հոլ.՝ Kiran Badloe, սեպտեմբեր 1994, Ալմերե, Ֆլևոլանդ, Նիդերլանդներ), հոլանդացի մարզիկ (վինդսերֆինգ), 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն[1][2], Եվրոպայի կրկնակի չեմպիոն RS:X դասում։

Քիրան Բադլու
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝առագաստանավորդ
Երկիր՝ Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբեր 1994 (29 տարեկան)
Ծննդավայր՝Ալմերե, Ֆլևոլանդ, Նիդերլանդներ

Կենսագրություն խմբագրել

Մանուկ հասակում ծնողների և քրոջ հետ ապրել է Բոնեյրե կղզում, որտեղ էլ առաջին անգամ իմացել է վինդսյորֆինգի մասին, որով զբաղվել սկսել է 10 տարեկանում։

2016 թվականին Էյլաթում առաջին անգամ մասնակցել է աշխարհի առաջնությանը RS:X դասում՝ գրավելով երրորդ տեղը։ 2018 թվականին Օրհուսում կայացած աշխարհի առաջնությունում դարձել է երկրորդը՝ պարտվելով միայն օլիմպիական կրկնակի չեմպիոն Դորիան վան Ռեյսելբերգին։ 2019[3] և 2020 թվականների աշխարհի առաջնություններում Բադլուն ոսկու համար պայքարում հաղթել է վան Ռիսելբերգին։ 2020 թվականի հոկտեմբերին մասնակցել է iQFoil միջազգային խաղերին[4]։ 2021 թվականին Կադիսում Բադլուն երրորդ անգամ անընդմեջ հաղթել է աշխարհի առաջնությունում։

2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում Քիրանը առաջատար է եղել RS:X դասում՝ հաղթելով 12 նախնական մրցումներից 5-ում և միայն մեկ անգամ իջնելով հինգերորդ տեղից (25 մրցակիցների թվում)։ Մեդալների մրցավազքում 2021 թվականի հուլիսի 31-ին նա դարձել է երկրորդը և միավորների ընդհանուր քանակով վստահորեն գրավել առաջին տեղն ու նվաճել ոսկին[5][6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «RS:X World Windsurfing Championships 2019 - Men's Results RS:X». rsxclass.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  2. «RS:X World Windsurfing Championships 2020 - Men's Results RS:X». rsxclass.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  3. «БЕЛОРУССКИЙ ЯХТСМЕН АРТЕМ ДЖАВАДОВ НА ЧМ В ИТАЛИИ ЗАВОЕВАЛ ОЛИМПИЙСКУЮ ЛИЦЕНЗИЮ». 30 сентября 2019.
  4. Vitello, Rachele (2020 թ․ հոկտեմբերի 21). «iQFoil International Games at Campione, Lake Garda - Day 1». Sail-World. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. «На Олимпиаде в Токио разыграны медали в парусном спорте в классе "RS:X"». Российская газета. 31 июля 2021. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 21-ին.
  6. «The 'Real' Airbender: Dutch windsurfer Kiran Badloe's 'Avatar Aang' hairstyle at Tokyo Olympics turns heads». www.timesnownews.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  7. O’Connor, Philip (2021 թ․ հուլիսի 30). «Olympics-Sailing-'Last Airbender' Badloe in control for final RS:X gold». Reuters (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել