Քիմիօսմոսը (անգլերեն՝ chemiosmosis) քիմիական ընթացք է, որը բացատրում է բջիջների էներգիա ստանալու ձևը։ Ըստ քիմիօսմոսի, էներգիան բջիջներում պահեստավորվում է դրական լիցքավորված ջրածնային իոնները, կամ պրոտոնները, ընտրողաբար թափանցելի թաղանթից մի կողմ մղելու միջոցով, որը էլեկտրաքիմիական գրադիենտ է առաջացնում։ Առիթի դեպքում (այսինքն՝ ԱՏՖ սինթազ ֆերմենտի լինելու պարագային), պրոտոնները հետ են հոսելու թաղանթի միջից, ազատելով էներգիա, որը կարելի է լծվել ԱՏՖ մոլեկուլներ ստեղծելու համար։

Դրական իոնների ընտրողաբար թափանցելի թաղանթից թափանցումը էներգիայի պահեստավորման, իսկ ֆերմենտի լինելու պահին հետ մղվելը՝ էներգիայի ազատման և ԱՏՖ-ի ձևավորվելու պատճառ է դառնում

Պիտեր Միչելը առաջին անգամ առաջարկեց, որ ԱՏՖ-ն առաջանում է թաղանթի երկայնքով էլեկտրաքիմիական խտության գրադիենտի լծելով։ Նախկան Միչել, տարածված հասկացությունն այն էր, որ ԱՏՖ-ն առաջանում էր սնունդի էներգիայից քիմիական ընթացքների շնորհիվ, և ոչ էլեկտրաքիմիական[1]։ Պիտեր Միչելը քիմիօսմոսական տեսությունը առաջարկել է 1961 թվականին[2], իսկ քիմիայի Նոբելյան մրցանակին արժանացել 1978 թվականին այդ տեսության շնորհիվ։

Աղբյուրներ խմբագրել

  1. http://www.newscientist.com/article/mg20427306.200-was-our-oldest-ancestor-a-protonpowered-rock.html. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 7–ին-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. Peter Mitchell (1961). «Coupling of phosphorylation to electron and hydrogen transfer by a chemi-osmotic type of mechanism». Nature. 191: 144–148. doi:10.1038/191144a0. PMID 13771349.