Քիլթ (անգլ.՝ Kilt), շոտլանդական ժողովրդական տարազի տղամարդու հագուստի տարր, Շոտլանդիայի լեռնականների ավանդական հագուստը։ Քիլթը հետևից ծալքերով հավաքված և 2-3 ճարմանդների և գոտիների օգնությամբ ամրացված ու իրանի շուրջ փաթաթված գործվածքի մի կտոր է ներկայացնում։ Սովորաբար քիլթը հագնում են սպորրանի՝ ման-մունր իրերի հատուկ պայուսակի հետ։ Քիլթը իր պատմությունն է սկսում «մեծ շալից» (great plaid, belted plaid) և ըստ էության ներկայացնում է նրա ներքևի մասը։ Պատմականորեն «մեծ պլեդը» այնքան երկար և լայն էր, որ այն կարելի էր գցել ուսի վրա և փակվել վատ եղանակի ժամանակ։ Քիլթը պատրաստում են բրդյա կտորից ավանդական շոտլանդական զարդվածքով՝ թարթանով։

Ժամանակակից շոտլանդական քիլթը

Արտաքին հղումներ խմբագրել