Քեքառլու
Քեքառլու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում։ Գտնվում էր Մանազկերտ գյուղաքաղաքից 24 կմ հարավ-արևմուտք Խաչվա լճից հարավ-արևմուտք՝ սարահարթի վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Քեքառլու | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Բուլանըխի գավառակ | |
Այլ անվանումներ | Կաքառլու, Կեկելի, Կեկերլյու, Քաքառլու, Քաքարլու, Քեքարլու, Քյաֆյարլու | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | քեքառլուեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն խմբագրել
Գյուղեը թուրքերի կողմից ավերվել է, իսկ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Բնակչություն խմբագրել
XIX դարի վերջին ուներ 80-90 տուն հայ բնակիչ։ 1909 թ.-ին ուներ 100 տուն հայ և 35 տուն քուրդ բնակիչ։
Տնտեսություն խմբագրել
Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկի մշակությունն էր։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Քեքառլուն ուներ հայկական եկեղեցի։
Հասարակական կառույցներ խմբագրել
Գարեգին Սրվանձտյանի ջանքերով 1870 թ.-ին գյուղում բացվել էր դպրոց, որտեղ սովորում էին 36 աշակերտ[1]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 364
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն