Քերականական-թարգմանական մեթոդ

Քերականական-թարգմանական մեթոդ (անգլ.՝ grammar-translation method) օտար լեզուների ուսուցման մեթոդ, որը բխում է հին հունարեն և լատիներեն դասավանդելու դասական (ավանդական) մեթոդներից։ Քերականական-թարգմանական դասերին ուսանողները սովորում են քերականական կանոնները, այնուհետև կիրառում են դրանք՝ թարգմանելով նախադասություններ ելակետային լեզվից թարգմանվող լեզվի ։ Օտար լեզվի իմացության բարձր մակարդակ ունեցող ուսանողներից կարող է երբեմն պահանջվել բառ առ բառ թարգմանել ամբողջական տեքստեր։ Մեթոդն ունի երկու հիմնական նպատակ՝ հնարավորություն տալ ուսանողներին կարդալ և թարգմանել սկզբնաղբյուր լեզվով գրված գրականությունը և նպաստել ուսանողների ընդհանուր ինտելեկտուալ զարգացմանը։ Այն առաջացել է լատիներենի պրակտիկայից․ 16-րդ դարի սկզբին ուսանողները սովորում էին լատիներեն հաղորդակցության նպատակներով, սակայն լեզվի մահանալուց հետո այն ուսումնասիրվում էր որպես զուտ ակադեմիական առարկա։ 19-րդ դարում, երբ ուսուցիչները սկսեցին դասավանդել այլ օտար լեզուներ, կիրառեցին քերականական-թարգմանության վրա հիմնված նույն մոտեցումը, որն օգտագործվում էր լատիներենի ուսուցման համար։ Մեթոդը ժամանակի ընթացքում քննադատութունների է արժանացել իր թերությունների համար[1]։

Տերմինի քննադատություն խմբագրել

Քերականական-թարգմանական մեթոդի ընդհանուր հայեցակարգը բազմիցս քննադատության է արժանացել, քանի որ մի շարք ստուգելի աղբյուրներ հավաստիացնում են, որ նման մեթոդ գոյություն չի ունեցել մինչև 19-րդ դարը[2]։

Պատմություն և փիլիսոփայություն խմբագրել

Քերականական-թարգմանական մեթոդը ծագել է լատիներենի պրակտիկայից։ 16-րդ դարի սկզբին լատիներենը հանդիսանում էր ամենաշատ ուսումնասիրված օտար լեզուն, քանի որ այն լայնորեն կիրառվում էր իշխանությունների կողմից, ակադեմիայում և բիզնեսում։ Այնուամենայնիվ, լատիներենի օգտագործումն աստիճանաբար սկսեց քչանալ և ժամանակի ընթացքում փոխարինվեց անգլերենով, ֆրանսերենով և իտալերենով։ Լատիներենի անկումից հետո դպրոցներում այն սովորելու նպատակը փոխվեց։ Եթե նախկինում ուսանողները լատիներեն էին սովորում հաղորդակցության նպատակով, ապա հիմա այն դարձավ զուտ ակադեմիական առարկա։

18-րդ և 19-րդ դարերում ողջ Եվրոպայում կրթական համակարգը ձևավորվել էր հիմնականում ունակությունների հոգեբանություն կոչվող հայեցակարգի շուրջ։ Համաձայն այս հայեցակարգի տեսության՝ մարմինն ու միտքը առանձին էին, իսկ միտքը իր հերթին բաղկացած էր երեք մասից՝ կամք, զգացմունք և ինտելեկտ։ Ենթադրվում էր, որ ինտելեկտը՝հունական և հռոմեական դասական գրականություն և մաթեմատիկա ուսումնասիրելով կարող է ի վերջո այնքան սրվել, որ վերահսկի կամքն ու զգացմունքները[3]։ Բացի այդ, նման կրթություն ստացած անհատը համարվում էր հոգեպես պատրաստված՝ աշխարհին և դրա մարտահրավերներին։

Ժամանակի մտածողները սկզբում կարծում էին, թե ժամանակակից լեզուների ուսուցումը օգտակար չէ մտավոր կարգապահության զարգացման համար, և այդ պատճառով այդ լեզուները դուրս մնացին ուսումնական ծրագրից։ Երբ 19-րդ դարում ժամանակակից լեզուները սկսեցին հայտնվել ուսումնական ծրագրերում, ուսուցիչները դրանք ուսուցանեցին նույն քերականական-թարգմանական մեթոդով, որն օգտագործվում էր դասական լատիներենի և հին հունարենի համար 18-րդ դարում:[4] Ուստի դասագրքերը նույնպես հիմնականում պատճենվում էին լատիներենի և հունարենի դասագրքերից՝ ժամանակակից լեզվուների համար։ Միացյալ Նահանգներում մեթոդի հիմնական դրույթները օգտագործվել են ավագ դպրոցների և քոլեջների օտար լեզուների դասավանդման գործընթացում։

Սկզբունքներ և նպատակներ խմբագրել

Քերականական-թարգմանական դասընթացները հիմնականում ունենում են երկու նպատակ։ Առաջինը ուսանողների ընթերցանության կարողությունների զարգացումն է և հասցնելը այն մակարդակի, երբ նրանք կկարողանան գրականություն կարդալ բնագրով[5]։ Մյուսը՝ զարգացնել ուսանողների ընդհանուր մտավոր կարգապահությունը։

Օտար լեզու օգտագործողները ցանկանում են ներկայացնել իրենց հետաքրքրությունները օտարալեզու գրականության միջոցով։ Հետևաբար, այս մեթոդը շատ հաճախ կենտրոնանում է միայն կարդալու և գրելու վրա և արդյունքում մշակվում է տեխնիկա, որը հեշտացնում է միայն կարդալու և գրելու գործընթացը։ Արդյունքում անտեսվում են խոսելն ու լսելը[6]։

Մեթոդ խմբագրել

Քերականական-թարգմանական դասերը սովորաբար անցկացվում են սովորողների մայրենի լեզվով։ Քերականական կանոնները սովորում են դեդուկտիվ եղանակով. ուսանողները քերականական կանոնները սովորում են դրանք պարբերաբար կրկնելու եղանակով[7], իսկ հետո կիրառում են կանոնները՝ կատարելով քերականական վարժություններ և թարգմանելով նախադասություններ ելակետային լեզվից դեպի թարգմանվող լեզու և հակառակը։ Ավելի շատ ուշադրություն է դարձվում թարգմանվող նախադասությունների ձևին, քան բովանդակությանը։ Երբ ուսանողները հասնում են ավելի բարձր մակարդակի, նրանք կարող են թարգմանել ամբողջական տեքստեր։ Թեստերը հաճախ ներառում են դասական տեքստերի թարգմանություն։

Սովորաբար դասընթացը չի ներառում լսելու կամ խոսելու պրակտիկա, և շատ քիչ ուշադրություն է դարձվում արտասանությանը կամ լեզվի որևէ առանձին հաղորդակցական ասպեկտի։ Կիրառվող հմտությունը նախ և առաջ կարդալն է, և հետո միայն համատեքստի թարգմանությունը։

Նյութեր խմբագրել

Քերականական-թարգմանական մեթոդի դասասենյակային նյութերի հիմնական մասը դասագրքերն էին, որոնք 19-րդ դարում փորձեցին կոդավորել նպատակային լեզվի քերականությունը առանձին կանոնների միջոցով, որոնք ուսանողները պետք է սովորեին անգիր։ Տիպիկ քերականության-թարգմանության դասագրքերի գլուխը սկսվում էր երկլեզու բառապաշարի ցանկով, այնուհետև՝ քերականական կանոններով, որոնք պետք է սովորեին ուսանողները և նախադասություններ՝ թարգմանելու համար[8]։

Տարածվածություն և ազդեցություն խմբագրել

Մեթոդն, ըստ սահմանման, ունի շատ սահմանափակ շրջանակ։ Քանի որ խոսելը և ցանկացած տեսակի ինքնաբուխ ստեղծագործական գործունեություն բացառված էր ուսումնական ծրագրի ընթացքում ուսանողները հաճախ ձախողվում էին նպատակային լեզվով խոսելիս կամ նույնիսկ գրելիս։ Մեթոդի ազդեցությունը նկարագրող ուշագրավ դիտարկում է կատարել Բահլսենը՝ Պլոտցի աշակերտը, ով 19-րդ դարում այս մեթոդի մեծագույն ջատագովներից էր։ Նամակներ գրելու կամ խոսելու մասին մեկնաբանելիս նա ասել է, որ իրեն կհաղթեն «պարբերությունների իսկական անտառը և քերականական կանոնների անթափանց թփուտը»[9]։

Ըստ Ռիչարդսի և Ռոջերսի, քերականական-թարգմանական մեթոդը մերժվել է որպես լեզվի ուսուցման օրինակելի մեթոդ ժամանակակից գիտնականների կողմից.

Թեև այն, որ քերականականթարգմանական մեթոդի դեռ լայնորեն կիրառությունը համապատասխանում է իրականության, այն չունի կողմնակիցներ։ Դա մի մեթոդ է, որի վերաբերյալ տեսություն չկա։ Չկա գրականություն, որն ապացուցում է դրա արդյունավետությունը կամ հիմնավորում այն, կամ փորձում կապել լեզվաբանության, հոգեբանության կամ կրթական տեսության հարցերի հետ[10]։

Քերականական-թարգմանական մեթոդը 17-ից 19-րդ դարերում դպրոցներում լեզուների ուսուցման ստանդարտ եղանակն էր։ Չնայած Ռոջեր Աշամի, Մոնտանիի, Կոմենիուսի և Ջոն Լոկի կողմից բարեփոխումների փորձերին, ոչ մի այլ մեթոդ այն ժամանակ նշանակալի ժողովրդականություն ձեռք բերեց։

Ավելի ուշ տեսաբաններ, ինչպիսիք են Վիտորը, Պասին, Բերլիցը և Յեսպերսենը, սկսեցին խոսել այն մասին, թե ինչ է անհրաժեշտ օտար լեզվի նոր տեսակի ուսուցմանը՝ ուշադրություն հրավիրելով այն բաղադրիչների վրա, որոնք բացակայում են քերականական-թարգմանական մեթոդում։ Նրանք առաջարկում էին սովորեցնել լեզուն, այլ ոչ թե տեսական գիտելիքներ լեզվի մասին՝ ուսումնական գործընթացում շեշտը դնելով խոսքի, ինչպես նաև տեքստի վրա։ Քերականական-թարգմանական մեթոդի շրջանակներում աշակերտները չունեին ակտիվ դերակատարություն դասարանում, քանզի ժամանակի մեծ մասն անցնում էր ուղղելով իրենց սխալները և խստորեն հետևելով դասագրքին։

Չնայած այս բոլոր թերություններին, քերականական-թարգմանական մեթոդը դեռևս ամենաշատ կիրառվող մեթոդն է ամբողջ աշխարհում լեզուների ուսուցման մեջ, ինչը զարմանալի չէ, քանի որ օտար լեզվի դասագրքերի և թեստերի մեծ մասը քերականական-թարգմանական մեթոդի ձևաչափով են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Zhou, G. & Niu, X. (2015). Approaches to language teaching and learning. Journal of Language Teaching and Research, 6(4), p. 798
  2. Bonilla Carvajal, 2013, էջ 247
  3. Hatfield, Gary (1997). Easton, Patricia (ed.). Logic and the Workings of the Mind: The Logic of Ideas and Faculty Psychology in Early Modern Philosophy. Ridgeview Publishing Co. էջեր 21–45.
  4. Richards, Rodgers, էջ 2
  5. Richards, Rodgers, էջ 5
  6. Kho, Mu-Jeong (2016). How to Implant a Semiotic and Mathematical DNA into Learning English, Seoul: Booklab Publishing Co. 979-11-87300-04-5 (53740), 261 pages.
  7. Richards, Jack C.; Rodgers, Theodore S. (2014 թ․ ապրիլի 16). Approaches and methods in language teaching (Third ed.). New York. ISBN 9781107675964. OCLC 864808581. {{cite book}}: More than one of |author1= and |last1= specified (օգնություն)
  8. Richards, Rodgers, էջ 4
  9. Bahlsen, Leopold (1905). The Teaching of Modern Languages. Boston: Ginn & Co. էջեր 12.
  10. Richards, Rodgers, էջ 7