Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը

«Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը» (ռուս.՝ Дядя Фёдор, пёс и кот), Էդուարդ Ուսպենսկու հեքիաթային վիպակը, առաջին անգամ հրատարակվել է 1974 թվականին[1] (1972 թվականին դուրս է եկել համանուն դիաֆիլմը)[2]։ Վիպակի աշխատանքների առաջին փուլն ընթացել է Պրոստոկվաշինոյում։

Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը
ռուս.՝ Дядя Фёдор, пёс и кот
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ և վիպակ
ՀեղինակԷդուարդ Ուսպենսկի
Երկիր ԽՍՀՄ
Բնագիր լեզուռուսերեն
ՏեսարանՊրոստոկվաշինո
ԿերպարներՄատրոսկին կատու, Uncle Fyodor?, Շարիկ (Պրոստոկվաշինո) և Փոստատար Պեչկին
ՀրատարակչությունДетская литература
Հրատարակվել է1973
Շարքlist of Prostokvashino books?
ՀաջորդՁմեռը Պրոստոկվաշինոյում (մուլտֆիլմ)

Սյուժե խմբագրել

Քեռի Ֆյոդորը տղա էր, որի ընտանիքն ապրում էր քաղաքում։ Ծնողները նրան անվանել էին քեռի, քանի որ նա շատ կայացած էր և խելացի։ Շքամուտքում նա հանդիպում է անտուն խոսացող կատվի՝ Մատրոսկինային, որը նախկինում գիշերում էր ձեղնահարկում, իսկ հիմա նա տեղ չուներ ապրելու։ Քեռի Ֆյոդորը կատվին տանում է իրենց տուն, սակայն տղայի մայրը նրան խնդրում է դուրս հանել կենդանուն։ Հաջորդ օրը քեռի Ֆյոդորը՝ Մատրոսկինայի հետ փախչում է տնից, և գնում են գյուղ՝ Պրոստոկվաշին, որտեղ նրանք սկսում են ապրել մի «աղքատ» տանը։ Գյուղում՝ ճանապարհին նրանց է միանում խոսող շունը՝ Շարիկը։ Նրանք ծանոթանում են տեղական փոստատար Պեչկինի հետ։ Առաջիկա գլուխների մեջ հերոսների հետ անընդհատ տեղի են ունեցել տարբեր արկածներ։

Շարունակություն խմբագրել

  • «Ձմեռը Պրոստոկվաշինում» (1997)
  • «Քեռի Ֆյոդորի մորաքույրը, կամ փախուստ Պրոստոկվաշինից» (1994)
  • «Քեռի Ֆյոդորը գնում է դպրոց, կամ Նէնսին համացանցից գնում է Պրոստոկվաշին» (1999)
  • «Քեռի Ֆյոդորի սիրած աղջիկը» (1997)
  • «Պրոստոկվաշին գյուղի նոր կարգերը» (2001)
  • «Արձակուրդները Պրոստոկվաշինում» (2004)

Էկրանավորում խմբագրել

Մուլտֆիլմեր՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Лаборатория фантастики. «Эдуард Успенский «Дядя Фёдор, пёс и кот»». Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
  2. «Диафильм «Дядя Фёдор, пёс и кот» в каталоге диафильмов».