Քենեթ Լի Լեյ (անգլKenneth Lee Lay, ապրիլի 15, 1942(1942-04-15)[3][4], Միսսուրի, ԱՄՆ - հուլիսի 5, 2006(2006-07-05)[1][2], Սնոումես, Փիտկին շրջան, Կոլորադո, ԱՄՆ), ամերիկացի գործարար, առավել հայտնի որպես «Էնրոն» կորպորացիայի հիմնադիր և գործադիր տնօրեն՝ 1985 թվականից մինչև իր հրաժարականը՝ 2002 թվականի հունվարի 23-ը։ 2000 թվականի ընթացքում Լեյին, որպես գործադիր տնօրեն, մի քանի ամսով փոխարինել է Ջեֆ Սկիլինգը։ Եղել Է Ջորջ Բուշ կրտսերի նախագահական քարոզարշավների առավել ակտիվ համախոհներից և հովանավորներից։

Քենեթ Լի Լեյ
Kenneth Lee Lay
Դիմանկար
Ծնվել էԱպրիլի 15, 1942
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Թայրոն, Միսուրի, ԱՄՆ
Մահացել էՀուլիսի 5, 2006
(64 տարեկանում)
Մահվան վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Սնոումես, Կոլորադո, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
ԿրթությունՀյուստոնի համալսարան, Միսուրիի համալսարան, Դեյվիդ Հ. Հիքմանի ավագ դպրոց, Trulaske College of Business? և University of Houston C.T. Bauer College of Business?
Մասնագիտությունգործարար
ԱշխատանքԳործարար
ԱշխատավայրՋորջ Վաշինգտոն համալսարան
ԱմուսինԼինդա Լեյ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
 Kenneth Lay Վիքիպահեստում

Լեյի անունը կապվում է կորպորատիվ աշխարհի պատմության խոշորագույն սկանդալներից մեկի՝ «Էնրոնի» հաշվապահական զեղծարարության հետ[5]։ 2004 թվականի հուլիսի 7-ին դատարանը Լեյին մեղավոր է ճանաչում արժեթղթերի խարդախության 11 տեսակի և նմանատիպ զեղծարարությունների մեջ, մասնավորապես՝ ընկերության իրավիճակի մասին կեղծ ֆինանսային հաշվետվություններ ներկայացնելու մեջ։ 2006 թվականի հունվարի 31-ին Հյուստոնում տեղի է ունենում Լեյի և Սկիլինգի դատավարությունը։ Նույն թվականի մայիսի 25-ին դատարանը Լեյին մեղավոր է ճանաչում ներկայացված 11 մեղադրանքներից 10-ում։ Քանի որ ներկայացված մեղադրանքներից յուրաքանչյուրը ենթադրում էր 5-10 տարվա ազատազրկում, փորձագետներն համոզված էին, որ Լեյին սպասվում է 20-30 տարվա ազտազարկում[6]։ Վերջնական դատավարությունից երեք ու կես ամիս առաջ՝ 2006 թ.-ի հուլիսի 5-ին Լեյը կնքում է մահկանացուն[7]։ Ըստ նախնական դիահերձման հաշվետվությունների՝ Լեյը հանակարծամահ է եղել սրտի կաթվածից[8]։ Լեյի մահից հետո դատարանը նրան հետմահու ազատում է մեղադրանքներից։ Կան բազմաթիվ տեսություններ, որ Լեյը կեղծել է իր մահը, որպեսզի ազատվի իրեն ներկայացված մեղադրանքներից[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://money.cnn.com/2006/07/05/news/newsmakers/lay_death/index.htm?cnn=yes
  2. 2,0 2,1 Wepman D. Lay, Ken (15 April 1942–05 July 2006) // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1002308
  3. Deutsche Nationalbibliothek Record #131870742 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Find A Grave — 1996.
  5. Քրոուֆորդ, Քրիստեն (2004 թ․ հուլիսի 12). «Լեյն հանձնվում է իշխանություններին». «Սի Էն Էն մանի». Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.
  6. Պաշա, Շահին և Ջեսիկա Սեյդ (2006 թ․ մայիսի 25). «Լեյի և Սկիլինգի հետ հաշիվները մաքրելու օրը». «Սի Էն Էն մանի». Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.
  7. Մուլիգան, Թոմաս Ս.; Բաստիլլո, Միգել (2006 թ․ հուլիսի 6). «Լեյի մահը կասկածի տակ է առնում նրա հանդեպ մեղադրանքները». «Լոս Անջելես թայմս». Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.
  8. Ֆաուլեր, Թոմ (2006 թ․ հոկտեմբերի 17). «Դատավորը հանում է Լեյին ներկայացված բոլոր մեղադրանքները». «Ասոշիեդ պրես». Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.
  9. Ուեստլեր, Ալեն (2006 թ․ հունիսի 6). «Քեն Լեյի դավադրությունը». «Սի Էն Էն մանի». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել