Քեյփթաունի միջազգային օդանավակայան

Քեյփթաուն միջազգային օդանավակայան (անգլ.՝ Cape Town International Airport), Քեյփթաուն քաղաքը սպասարկող հիմնական օդանավակայանն է։ Համարվում է երկրորդ ամենածանրաբեռնված օդանավակայանը Հարավային Աֆրիկայում և երրորդը Աֆրիկայում։ Գտնվում է քաղաքի կենտրոնից մոտավորապես 22 կմ հեռավորության վրա։ Օդանավակայանը բացվել է 1954 թվականին, որպեսզի փոխարինի Քեյփթաունի Վինգֆիլդ (անգլ.՝ Wingfield) արվարձանում գտնվող նախկին օդանավակայանին։

Քեյփթաուն միջազգային օդանավակայան

աֆրիկաանս՝ Kaapstad Internasionale Lughawe

IATA: CPT – ԻԿԱՕ: FACT
Ամփոփում
Օդակայանի տեսակ Public
Օպերատոր Airports Company South Africa
Ծառայում է Քեյփթաուն
Տեղագրություն Matroosfontein, Քեյփթաուն, Արևմտյան Կապ, Հարավային Աֆրիկա
Բարձրացում ԲԾՄ 46 մ / 151 ֆտ
Կոորդինատներ
Կոորդինատներ 33°58′10″ հվ. լ. 018°35′50″ ավ. ե.HGЯO
Կայք acsa.co.za
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
մ ֆտ
01/19 3,201 10,502 Ասֆալտ
16/34 1,701 5,581 Ասֆալտ
Վիճակագրություն (Apr 2016 - Mar 2017)
Passengers 10,211,390
Aircraft movements 99,337

Օդանավակայանը ունի ինչպես ուղիղ չվերթներ Յոհաննեսբուրգից և Դուրբանից, այնպես էլ թռիչքներ Հարավային Աֆրիկայի փոքր քաղաքներ։ Միջազգային մակարդակով ուղղակի չվերթեր են իրականացվում Աֆրիկայի, Ասիայի, Եվրոպայի և Հարավային Ամերիկայի մի շարք երկրներ։ Քեյփթաունի և Յոհաննեսբուրգի միջև ավիաուղին աշխարհում հինգերորդ ամենածանրաբեռնված ավիաուղին էր 2007 թվականին, իսկ Քեյփթաունի և Դուրբանի միջև ավիաուղին ծանրաբեռնվածությամբ հինգերորդն է Աֆրիկայում[1]։

2009 թվականին Քեյփթաունի միջազգային օդանավակայանը ստացել է Skytrax մրցանակը, որպես Աֆրիկայի լավագույն օդանավակայան[2]։ Օդանավակայանը ունի ներքին և արտաքին տերմինալներ, որոնք կապված են ընդհանուր կենտրոնական տերմինալի հետ։

Պատմություն խմբագրել

Քեյփթաունի միջազգային օդանավակայանը բացվել է 1954 թվականին, Վիտվատերսվանդում Յան Քրիստիան Սմետսի անվան միջազգային օդանավակայանի (այժմ` Օ. Ռ. Տամբոյի անվան միջազգային օդանավակայան) բացումից մեկ տարի հետո։ Օդանավակայանը փոխարինեց Քեյփթաունի Վինգֆիլդ արվարձանում գտնվող նախկին օդանավակայանին։ Սկզբում օդանավակայանը կոչվում էր D.F. Malan Airport` ի պատիվ այն ժամանակվա Հարավային Աֆրիկայի վարչապետ Դանիել Ֆրանսուա Մալանի։ Սկզբում նախատեսված էր երկու միջազգային չվերթեր, ուղիղ չվերթ Մեծ Բրիտանիա և երկրորդ թռիչքը դեպի Մեծ Բրիտանիա Յոհաննեսբուրգով[3]։

1990-ական թվականների սկզբին ապարտհեյդի անկումից հետո օդանավակայանը պետության կողմից հանձնվեց նոր ձևավորված Airports Company South Africa ընկերությանը[4], և քաղաքական նկատառումներից ելնելով այն կոչվեց Քեյփթաունի միջազգային օդանավակայան[5]։ 21-րդ դարի առաջին տարիներին օդանավակայանում ուղևորահոսքի զգալի աճ է նկատվում, 2004-2005 թվականներին այն կազմել է տարեկան 6.2 միլիոն ուղևոր, 2007-2008 թվականներին հասավ 8.4 միլիոնի, իսկ 2008 -2009 թվականներին նվազեց հասնելով 7.8 միլիոնի։

2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստության շրջանում Քեյփթաունի Միջազգային օդանավակայանը ընդարձակվեց և վերանորոգվեց։ Գլխավորը տերմինալի կենտրոնական շենքի վերակառուցումն էր 1.6 միլիարդ ռանդ արժեքով[6], որը նախկինում կապում էր անհատական, ներքին և արտաքին տերմինալները և ապահովում ընդհանուր գրանցման տարածք[2]։ Կենտրոնական տերմինալի նախնական մակարդակը բացվեց 2009 թվականի նոյեմբերին։

Տեղեկատվություն տերմինալի մասին խմբագրել

 
Քեյփթաունի միջազգային օդանավակայանի տերմինալի տեսքը

Շենքը ունի մակարդակների բաժանման նախագիծ, վերին հարկերում տեղաբաշխված մեկնման և ժամանման սրահները, նկուղային հարկի բարձրացված ավտոճանապարհային մակարդակը ապահովում են մեկնման և ժամանման մուտքերի մատույցները[2]։ Բոլոր ուղևորների գրանցումները իրականացվում են տերմինալի կենտրոնական շենքում տեղակայված 120 գրանցման սեղանների և 20 ինքնասպասարկման տերմինալների միջոցով[2]։

Տերմինալը ունի 10 շարժասանդուղքներ, որոնք հավասարապես բաժանված են ներքին և արտաքին օգտագործման համար։ Ավելի ցածր մակարդակի ներքին և արտաքին տերմինալների բաժանմունքները օգտագործվում են ավտոբուսներով ուղևորների փոխադրման և հեռու կայանած ինքնաթիռներից ուղևորների փոխադրման համար[2]։

Ներկայումս ժամանման գոտին վերակառուցվում է, որպեսզի կենտրոնական տերմինալի շենքը սրահով օգտագործվի նոր ժամանողների ընդունման համար։ Տերմինալը ունի ուղեբեռների ավտոմատացված սպասարկման համակարգ , որը մեկ ժամում կարող է մշակել 30000 ճամպրուկ[2]։

Տերմինալի կենտրոնական շենքում տեղակայված մանրածախ առևտրի տարածքներ, ինչպես նաև աֆրիկյան մայր ցամաքում ամենամեծ ռեստորանը, որի մակերեսը կազմում է 1080 քառակուսի մետր (11600 քառ. ֆուտ), որը կոչվում է Spur Steak Ranches: Տերմինալն ունի նաև վերին հարկում տեղակայված դիտաշտարակ։

2009 թվականին Քեյփթաունի Միջազգային օդանավակայանը ստացել է Skytrax «Աֆրիկայի լավագույն օդանավակայան» մրցանակը՝ առաջ անցնելով Դուրբանի և Օ. Ռ. Տամբոյի անվան միջազգային օդանավակայաններից[7]։

Տրանսպորտ խմբագրել

Ավտոմոբիլներ խմբագրել

Քեյփթաունի Միջազգային օդանավակայանը գտնվում է քաղաքի կենտրոնից մոտավորապես 22 կմ հեռավորության վրա։ Այնտեղ կարելի է հասնել N2 ավտոմայրուղով և օդանավակայանի մուտքի ճանապարհով։ Օդանավակայան կարելի է հասնել նաև R300 ավտոմայրուղով M12, M10 и M22 մայրուղիների միջոցով։

Օդանավակայանի ընդհանուր ավտոկայանատեղիում կա մոտավորապես 1424 տեղ, իսկ ներքին տերմինալի բազմահարկ կայանատեղին ապահովում է 1748 տեղ[8]։ Միջազգային տերմինալի մոտ գտնվող նոր ավտոկայանատեղին ունի ևս 4000 տեղ[9]։

Հասարակական տրանսպորտ խմբագրել

MyCiTi արագընթաց տրանսպորտի ավտոբուսային համակարգը մաքոքային սպասարկման կապ է ապահովում քաղաքի վարչական կենտրոնի և օդանավակայանի միջև։ Ավտոբուսները մեկնում են 20 րոպեն մեկ սկսած ժամը 04։20-ից մինչև 22։00-ը։ Օդանավակայանում տարբեր մասնավոր ընկերությունների կողմից ապահովվում է նաև տաքսիներով սպասարկման ծառայություն[5]։

Երկաթուղի խմբագրել

Քեյփթաունի Միջազգային օդանավակայանի հետ ուղղակի երկաթուղային կապ չկա։ Հարավաֆրիկյան երկաթուղու ուղևորափոխադրումների գործակալությունն առաջարկում է կառուցել 4 կմ երկաթուղագիծ գործող մերձքաղաքային երկաթուղային ցանցի և օդանավակայանի միջև, սակայն դրա կառուցման հավանականությունը քիչ է[10]։

Ավիապատահարներ և միջադեպեր խմբագրել

  • 1971 թվականի մայիսի 26-ին օդանավակայանում ցուցադրական թռիչքներ իրականացնող Հարավային Աֆրիկայի ռազմա-օդային ուժերի երեք Hawker Siddeley HS-125 ինքնաթիռներ վթարի ենթարկվեցին օդանավակայանից արևմուտք գտնվող Devil’s Peak լեռնային տարածքում։ Ինքնաթիռները կործանվեցին, իսկ անձնակազմի բոլոր 11 անդամները զոհվեցին[11][12]։
  • 1983 թվականի հունիսի 5-ին անբարենպաստ եղանակի պատճառով վթարի ենթարկվեց Cessna 402B օդանավը, անձնակազմի 9 անդամներից 7-ը զոհվեցին[11][13][14]։
  • 2007 թվականի նոյեմբերի 7-ին Nationwide Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 737—230 ինքնաթիռի թռիչքի ժամանակ շարժիչներից մեկում հայտնաբերվեց անսարքություն։ Անձնակազմը հաջողությամբ և անվնաս վայրէջք կատարեց, իսկ օդանավում 106 ուղևորներ կային[15]։

Վիճակագրություն խմբագրել

Ուղևորափոխադրումներ խմբագրել

Տարեկան ուղևորափոխադրումներ Քեյփթաունի միջազգային օդանավակայանում[16]
Ֆիսկալ տարի Միջազգային Տարածաշրջանային Ներքին Չցուցակագրված Ընդհանուր
Ուղևորների շարժ Փոփոխություն % Ուղևորների շարժ Փոփոխություն % Ուղևորների շարժ Փոփոխություն % Ուղևորների շարժ Փոփոխություն % Ուղևորների շարժ Փոփոխություն %
2004–05 1,176,958 no data 126,837 no data 4,895,048 no data 16,060 no data 6,214,903 no data
2005–06 1,167,661  0.8% 149,489  17.9% 5,503,690  12.4% 13,333  17.0% 6,834,173  10.0%
2006–07 1,246,016  6.7% 147,885  1.1% 6,107,405  11.0% 17,237  29.3% 7,518,543  10.0%
2007–08 1,309,822  5.1% 145,858  1.4% 6,950,061  13.8% 20,877  21.1% 8,426,618  12.1%
2008–09 1,378,160  5.2% 138,000  5.4% 6,283,132  9.6% 13,878  33.5% 7,813,170  7.3%
2009–10 1,284,990  6.8% 122,584  11.2% 6,391,079  1.7% 11,416  17.7% 7,810,069  0.0%
2010–11 1,261,024  1.9% 122,609  0.0% 6,781,143  6.1% 35,771  213.3% 8,200,547  5.0%
2011–12 1,400,487  11.1% 133,280  8.7% 7,028,669  3.7% 13,902  157.3% 8,576,338  4.6%
2012–13 1,325,481  5.4% 144,148  8.2% 6,951,577  1.1% 13,593  2.2% 8,434,799  1.7%
2013-14 1,355,524  2.3% 143,356  0.7% 6,879,919  1.0% 14,190  4.4% 8,392,989  0.5%
2014-15 1,452,360  7.1% 150,602  5.1% 7,142,907  3.9% 10,003  41.9% 8,755,872  4.3%
2015-16 1,564,464  7.7% 179,775  19.4% 7,902,362  10.6% 12,988  29.8% 9,659,589  10.3%
2016-17 1,934,641  23.7% 197,437  9.8% 8,067,516  2.1% 11,796  9.2% 10,211,390  5.7%

Օդանավերի շարժ խմբագրել

Օդանավերի տարեկան շարժը Քեյփթաունի միջազգային օդանավակայանում[17]
Ֆիսկալ տարի Միջազգային Տարածաշրջանային Ներքին Չցուցակագրված Ընդհանուր
Օդանավերի շարժ Փոփոխություն % Օդանավերի շարժ Փոփոխություն % Aircraft movements Փոփոխություն % Օդանավերի շարժ Փոփոխություն % Օդանավերի շարժ Փոփոխություն %
2004–05 4,355 no data 4,242 no data 56,810 no data 27,154 no data 92,561 no data
2005–06 4,296  1.4% 4,169  1.7% 58,099  2.3% 22,326  17.8% 88,890  4.0%
2006–07 4,623  7.6% 3,698  11.3% 60,470  4.1% 22,602  1.2% 91,393  2.8%
2007–08 5,019  8.6% 3,420  7.5% 69,819  15.5% 24,027  6.3% 102,285  11.9%
2008–09 5,638  12.3% 3,340  2.3% 65,623  6.0% 21,042  12.4% 95,643  6.5%
2009–10 4,884  13.4% 3,296  1.3% 65,020  0.9% 19,379  7.9% 92,579  3.2%
2010–11 4,868  0.3% 3,137  4.8% 66,587  2.4% 19,031  1.8% 93,623  1.1%

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «OAG reveals latest industry intelligence on the busiest routes». OAG. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «ACSA - New Developments». Airports Company South Africa. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2-ին.
  3. Bickford-Smith, Vivian; E. Van Heyningen, Nigel Worden (1999). Cape Town in the twentieth century: an illustrated social history. Cape Town: New Africa Books. էջ 120. ISBN 9780864863843. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2-ին.
  4. «ACSA - History». Airports Company South Africa. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2-ին.
  5. 5,0 5,1 «Cape Town Airport (CPT) Information - Airports Guide to Cape Town». airports-guides.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2-ին.
  6. Nicholson, Zara (2009 թ․ նոյեմբերի 8). «New terminal hailed as a success». Sunday Argus. IOL. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2-ին.
  7. «World Airport Awards 2009 - Regional Results». Skytrax. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2-ին.
  8. «ACSA - Cape Town - Maps and parking». Airports Company South Africa. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
  9. «More parking comes online at Cape Town International Airport». Airports Company South Africa. 2009 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
  10. 11,0 11,1 Byrom, James (1993). Fields of Air. Ashanti Publishing. ISBN 01919874127. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  11. «Accident Details - May 26, 1971». planecrashinfo.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
  12. «Accident Details - June 5, 1983». planecrashinfo.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
  13. «ASN Aircraft accident 05-JUN-1983 Cessna 402 ZS-KVG». Aviation Safety Network. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
  14. «ASN Aircraft accident Boeing 737-230 ZS-OEZ Cape Town International Airport (CPT)». Aviation Safety Network. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
  15. «ACSA – Cape Town Passenger Statistics». Airports Company South Africa. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  16. «ACSA – Cape Town Aircraft Statistics». Airports Company South Africa. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյփթաունի միջազգային օդանավակայան» հոդվածին։