Քեյսի Նեյսթեթ
Քեյսի Նեյսթեթ (անգլ.՝ Casey Owen Neistat, /ˈkeɪsi ˈnaɪstæt/;[1], մարտի 25, 1981, Նյու Լոնդոն)[2] , ամերիկացի կինոռեժիսոր, տեսաբլոգեր ու Beme սոցիալական ցանցի մշակող ու համահիմնադիր[3]։
Քեյսի Նեյսթեթ | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Լոնդոն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Երկեր | Նեյսթեթ եղբայրներ, Bike Lanes?, Make It Count? և iPod's Dirty Secret? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, յություբեր, կինոպրոդյուսեր, հեռուստառեժիսոր, խոհարար, սցենարիստ, դերասան, վիդեո բլոգեր, ձեռնարկատեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Աշխատավայր | CNN |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | caseyneistat.com |
Casey Neistat Վիքիպահեստում |
Քեյսին և իր եղբայր Վենը HBO ալիքի «The Neistat Brothers» սերիալի ստեղծողներն են[4]։
Վաղ տարիներ խմբագրել
Նեյսթեթը ծնվել է 1981 թվականի մարտի 25-ին, Կոնեկտիկուտ նահանգում՝ Գալլե-Ֆերիում[5][6]։ Նա դպրոցը թողել է 10-րդ դասարանում՝ 15 տարեկան հասակում և այդպես էլ չի վերադարձել դպրոց ու չի շարունակել ուսումը[7]։ Ավելի ուշ նա փախել է տնից, իսկ հետո նրա ընկերուհին հղիացել է Քեյսիի առաջին երեխայով՝ Օուենով։ 17-ից մինչև 20 տարեկան հասակը ապրել է թրեյլերների այգում իր ընկերուհի Ռոբին Հարրիսի[8] և փոքրիկ որդու հետ։ Հենց այդ ժամանակ Նեյսթեթը որոշել է տեղափոխվել Նյու Յորք[9]։ Նախքան Նյու Յորք տեղափոխվելը ՆԵյսթեթը ռեստորանում աշխատել է որպես աման լվացող[10] և խոհարար՝ Միստիկում՝ Կոնեկտիկուտ նահանգում։ Ցրիչի աշխատանքը եղել է նրա առաջին աշխատաանքը Նյու Յորքում։
Անձնական կյանք խմբագրել
Երբ Նեյսթեթը 17 տարեկան էր, ընկերուհին՝ Ռոբին Հարրիսը, լույս աշխարհ է բերել որդուն՝ Օուենին[11]։ Առաջին անգամ նա ամուսնացել է Քենդիս Փուլի հետ, նրանք 2005 թվականին փախել են Տեխաս նահանգի Հյուստոն քաղաք։ Այս ամուսնությունը տևել է մոտ մեկ ամիս, հետո նրանք բաժանվել են[12]։ 2013 թվականի փետրվարի 18-ին Նեյսթեթը կրկին նշանադրվել է Քենդիս Փուլի հետ, որը նկարահանվում էր նրա ֆիլմերում։ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին Քենդիսն ու Քեյսին ամուսնացել են Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում[13]։ Նրանք ունեն դուստր՝ Ֆրանսին[14]։
2013 թվականի ապրիլի դրությամբ նա 7 ավտոմեքենայի սեփականատեր է[15], ներառյալ իր երրորդ մեքենան՝ կապույտ բեռնատարը, որը պայթել է I-95-ի ճամփեզրին, և նրա հինգերորդ մեքենան՝ 1994 թվականի թողարկման BMW 530i Touring–ը[16]։
2018 թվականի հոկտեմբերի 12-ին Նեյսթեթը ներբեռնել է «Մենք երեխա ենք ունեցել» վերնագրով տեսանյութ, որտեղ նա հայտարարել է, որ իր կինը աղջիկ է ունեցել[17]։
2019 թվականի մայիսի 10-ին «Ես հեռանում եմ Նյու Յորքից ընդմիշտ…» վերնագրով տեսահոլովակում Նեյսթեթը հայտարարել է, որ կհեռանա Նյու Յորքից և կտեղափոխվի Լոս Անջելես, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի իր ընտանիքի հետ[18]։
368 խմբագրել
2018 թվականի ապրիլի 5-ին Քեյսին հայտարարել է նոր՝ 368, նախագծի մասին (անվանվել է իր ստուդիայի հասցեի պատվին, 368 Broadway, New York) ստեղծագործական տարածք հեղինակների համագործակցության համար։ Ապրիլի 12-ին Patreon-ի գլխավոր տնօրեն Ջեք Կոնտին հայտարարել է այս նախագծի շրջանակներում Նեյսթեթի հետ հնարավոր համագործակցության մասին։
Ֆիլմագրություն խմբագրել
Ֆիլմեր խմբագրել
Տարի | Ֆիլմ | Ինչպես տիտրում | Նշումներ | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Ռեժիսոր | Պրոդյուսեր | Հեղինակ | Դերասան | Դեր | |||
2008 | The Pleasure of Being Robbed | Ոչ | Գործադիր | Ոչ | Ոչ | [19] | |
2009 | Daddy Longlegs | Ոչ | Այո | Ոչ | Ոչ | ||
2011 | 3x3 | Այո | Ոչ | Ոչ | Ոչ | ||
2016 | Nerve | Ոչ | Ոչ | Ոչ | Այո | Ինքս ինձ | [20] |
2020 | Ծրագիր«Ուժ» | Ոչ | Ոչ | Ոչ | Այո | Մոտո |
Հեռուստատեսություն խմբագրել
Տարի | Ֆիլմ | Ինչպես տիտրում | Նշումներ | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Ռեժիսոր | Պրոդյուսեր | Հեղինակ | Դերասան | Դեր | |||
2010 | The Neistat Brothers | Այո | Այո | Այո | Այո | [4] | |
2011 | Alter Egos | Ոչ | Ոչ | Այո | Ոչ | 1 эпизод |
Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել
Տարի | Մրցանակ | Անվանակրգ | Արդյունք | Նշումներ |
---|---|---|---|---|
2010 | Independent Spirit Awards | John Cassavetes Award | Հաղթանակ | Թոմ Սքոթի հետ |
2016 | Shorty Awards | YouTuber of the Year | Հաղթանակ | [21] |
GQ Men of the Year | New Media Star | Հաղթանակ | [22] | |
Streamy Awards | Entertainer of the Year | Առաջադրված | ||
Best First-Person Series | Հաղթանակ | |||
Best Editing | Հաղթանակ | |||
2017 | Streamy Awards | Creator of the Year | Առաջադրված | |
First Person | Առաջադրված | |||
Cinematography | Հաղթանակ | |||
Editing | Առաջադրված | |||
2018 | Streamy Awards | Creator of the Year | Առաջադրված | |
First Person | Առաջադրված | |||
Cinematography | Առաջադրված | |||
Editing | Առաջադրված | |||
Podcast | Առաջադրված | Couples Therapy with Candice & Casey |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «How To Pronounce Casey Neistat». SoundCloud. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «CaseyNeistat». YouTube. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Beme». Beme.com. Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ 4,0 4,1 Frankel, Daniel (2009 թ․ մարտի 18). «HBO nabs the Neistats». Variety. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Reddit (2015 թ․ նոյեմբերի 24), Casey Neistat’s Formative Moment, Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին
- ↑ «The Neistat Brothers' Gales Ferry Roots». courant.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն); More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «A CAMERA, MARKER, PAPER & SCISSORS = CASEY NEISTAT». AIGA/NY. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն); More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ MIshka M (2016 թ․ ապրիլի 25), The Neistat Brothers Episode 6, Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին
- ↑ Casey Neistat (2015 թ․ փետրվարի 9). Draw My Life - Casey Neistat. YouTube. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Koster, Rick (2010 թ․ հունիսի 4). «The Neistat brothers' handmade films make the big time». The Day. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Mother of Owen Neistat». The Neistat Brothers S01E07. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
- ↑ My Girlfriend Candice - YouTube
- ↑ Arter, Neesha (2016 թ․ հունվարի 15). «Meet the Power Couple You Want at Your Next Dinner Party». Observer (անգլերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Casey Neistat on Twitter». Twitter. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ CaseyNeistat (2013 թ․ ապրիլի 1), The Mercedes CLA Project Part 1 of 4, Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին
- ↑ CaseyNeistat (2010 թ․ փետրվարի 19), My Old Car, Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին
- ↑ «we had a baby» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «i'M Leaving NYC forever.» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Nelson, Rob (2008 թ․ հունիսի 2). «Review: 'The Pleasure of Being Robbed'». Variety. Variety Media, LLC. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Tolentio, Jia (2016 թ․ հուլիսի 30). «The Eerie, Mundane Thrill of Being Watched on the Internet». The New Yorker. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Shorty Awards: The Complete Winners List». The Hollywood Reporter. 2016 թ․ ապրիլի 11. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «All the winners at GQ Man of the Year 2016». GQ. 2016 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյսի Նեյսթեթ» հոդվածին։ |