Քեյթ Հավնևիք
Քեյթ Հավնևիկ (նորվ.՝ Kate Havnevik, հոկտեմբերի 27, 1975, Օսլո, Նորվեգիա), նորվեգացի երգչուհի և երգերի հեղինակ։ Հիմնականում հանդես է գալիս թրիփ-հոփ և ալտերնատիվ ռոք ոճերում։ Ալբոմները թողարկում է «Continentica Records» լեյբլում։
Քեյթ Հավնևիք | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1975 (48 տարեկան) Օսլո, Նորվեգիա |
Երկիր | Նորվեգիա |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | երգչուհի և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Լիվերպուլի Կատարողական արվեստի ինստիտուտ |
Կայք | katehavnevik.com |
Kate Havnevik Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Քեյթ Հանևիկը ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 27-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում՝ պրոֆեսիոնալ երաժիշտ-ֆլեյտահարների ընտանիքում։ Հայրն ազգությամբ անգլիացի է։
Երգչուհին նվագում է դաշնամուր, կիթառ և մելոդիկա։
Դեռևս մանկուց Քեյթը երազում էր նվագել դասական երաժշտություն և երգել ջազ։ Տասնչորս տարեկան հասակում նա միանում է«Blitz» կանանց պանկ-ռոք երաժշտական խմբին, որը հանդես էր գալիս Օսլոյի ակումբներում։ Դրանից հետո երգչուհին փորձեց միախառնել դասականն ու էլեկտրոնային երաժշտությունը։ Տասնվեց տարեկան հասակում Հավնևիկը սկսեց երգերի բառեր ու երաժշտություն գրել։ Երբ լրացավ նրա տասնիննամյակը՝ մեկնեց Միացյալ Թագավորություն՝ Լիվերպուլ, որպեսզի այստեղ կրթություն ստանա։ Հետո մեկնում է Լոնդոն, որտեղ սկսում է պրոֆեսիոնալ կարիերան։
Ստեղծագործական կյանք խմբագրել
Քեյթը համագործակցում է շատ պրոդյուսերների հետ։ Նրանից են՝ Գայ Սիգսֆորդը, Բյորկը, Բրիթնի Սփիրս, Մադոննա։ Նրանց հետ Քեյթը ձայնագրել է «Melankton» դեբյուտային ալբոմը, որը լույս ընծայվեց 2006 թվականի սեպտեմբերի 25-ին։ Զուգահեռաբար աշխատում է «Embla» ակուստիկ նախագծի հետ։
Սկավառակագրություն խմբագրել
Սինգլներ (& CD Singles) խմբագրել
- "Think Again" Official single in Norway
- "Disobey" Official second single in the UK
- "Mouth 2 Mouth" Official single in the UK
- "MYYM" Official single in Norway
- "Unlike Me"
- "So:Lo"
- "Halo"
- "Show Me Love"
- "Mine"[1]
- "Micronation"[2]
- "Emperor of Nowhere"
- "Falling"
- "The River"
Ռեմիքս խմբագրել
- "Disobey" remixes by Siggi Remix and Sultan+Ned Shepard remix]
- "Happy Sad" remixed by Beatman & Ludmilla
- "Mouth 2 Mouth" remixed by Milosh
- "Unlike Me" remixed by Ost & Kjex (Cheese & Biscuits)
- "Serpentine" remixed by Dokkemand
- "New Day" remixed by Beatman & Ludmilla
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «TopSpin SpinShop». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք
- Պաշտոնական բլոգ MySpace
- Ֆան-ակումբ Արխիվացված 2011-07-20 Wayback Machine
- Kate's Discogs Discography
- Continentica Records Արխիվացված 2013-09-05 Wayback Machine
- Unofficial Website Արխիվացված 2018-03-22 Wayback Machine
- Official Last.fm
- Official YouTube channel
- Official Twitter
- Official MySpace
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Հավնևիք» հոդվածին։ |