Քեմերոն Ռասել (հունիսի 14, 1987(1987-06-14), Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի մոդել։

Քեմերոն Ռասել
Դիմանկար
Ծնվել էհունիսի 14, 1987(1987-06-14) (36 տարեկան)
ԾննդավայրՔեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Columbia University School of General Studies? և Commonwealth School?
ՄասնագիտությունՍուպերմոդել
Ծնողներմայր՝ Robin Chase?
 Cameron Russell Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Քեմերոն Ռասելը ծնվել է Բոսթոնում և մեծացել է Քեմբրիջում[1]։ Նրա մայրը՝ Ռոբին Չեյզը, Zipcar-ի հիմնադիրն է։ Մոդելի հայրը ճարտարագետ և CEO է GoLoco-ում, որը սոցիալական ցանցերի և քարփուլինգի ընկերություն է[2]։

Վաղ տարիքում Ռասելը հետաքրքրություն է ցուցաբերել քաղաքականության նկատմամբ[3], և իր ընկերները, որոնք զբաղվում էին Քլինթոնի նախընտրական քարոզարշավի կազմակերպման գործերով, 1998 թվականի հունիսի 5-ին (երբ նա 10 տարեկան էր) հանդիպում էին կազմակերպել Բիլ Քլինթոնի հետ, որից հետո նա ելույթ էր ունեցել Մասաչուսեթսի Տեխնոլոգիական համալսարանում[4]։ Քլինթոնի խորհուրդ էր տվել Քեմերոնին ավարտել դպրոցը, ինչքան կարող է շատ մարդկանց հետ ծանոթանալ և հասկանալ իր երազանքներն ու ցանկությունները։ Քեմերոն Ռասելը ավարտել է Commonwealth դպրոցը 2005 թվականին[5]։

Նա արագորեն ընդունվել է Ուելսլի քոլեջը Ուելսլիում, Մասաչուսեթս։ Այդ քոլեջում է սովորել նաև իր մայրը։ Մեկ տարի անց նա տեղափոխվել է Կոլումբիայի համալսարան։ Մասնագիտացել է տնտեսագիտության և քաղաքագիտության մեջ[6]։ Ռասելը ավարտել է Կոլումբիայի համալսարանը 2013 թվականին[7]։

Մոդելային կարիերա խմբագրել

 
Քեմերոն Ռասելը 2014 թվականին

Ռասելի մայրը մի ընկեր ուներ, որը աշխատում էր Ford Models գործակալությունում, և Ռասելը որոշեց պայմանագիր կնքել գործակալության հետ 2003 թվականին։ Ավելի ուշ՝ 2006 թվականին, նա տեղափոխվեց DNA Model Management, ինչից հետո՝ Women Management 2008 թվականին, և հետո տեղափոխվեց Elite Model Management 2011 թվականին[8][9]։

Իր մոդելային կարիերան սկսելու առաջին իսկ օրվանից՝ Ռասելն աշխատել է բազմաթիվ հաջողակ լուսանկարիչների հետ, որոնց թվում են Սթիվեն Մեյսելը, Քրեյգ ՄաքԴինը, և Նիք Նայթը։ Աշխատել է նաև մի շարք հանրահայտ ամսագրերից հետ, այդ թվում՝ ամերիկյան, ֆրանսիական, իտալական, իսպանական, գերմանական և ճապոնական Vogue ամսագրերը, W, Self Service և Numéro ամսագրերը[8]։ Նա նկարահանվել է այնպիսի ընկերությունների գովազդային հոլովակներում, ինչպիսիք են Էն Թեյլորը, Բենետոնը, Լուի Վիտոնը, Ռալֆ Լորենը, Քելվին Քլայնը, Արմանին, Օսկար դե լա Ռենտան և Իվ Սեն Լորենը[8]

2012 թվականի հոկտեմբերին Ռասելը ԹԵԴ կոնֆերանսում հանդես է եկել « Տեսքը ամեն ինչ չէ։ Հավատե՛ք ինձ, ես մոդել եմ» ("Looks aren't Everything. Believe me, I'm a Model") ներկայացմամբ, որը ԹԵԴ-ի բոլոր ժամանակների ամենահայտնի 20 ներկայացումներից մեկն է[10]։ Այնտեղ նա իրեն բնութագրում է որպես "գենետիկական վիճականություն" շահած մարդ[11]։ The Huffington Post-ի կողմից այդ ներկայացումը բնութագրվել է որպես ԹԵԴ-ի տեսահոլովակ, որը "թարմացնող անկեղծ է"[12]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.youtube.com/watch?v=W1bb73hy4cA&feature=player_embedded [around the 6:35 mark]
  2. Mulkerrins, Jane (2013 թ․ հոկտեմբերի 14). «Fashion shoots». The Daily Telegraph. London. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  3. Russell, Cameron (2013 թ․ փետրվարի 18). «@MrTruthMan ha! I really did :) My favorite book in 4th or 5th grade was neustadt's presidential power». Twitter.
  4. Russell, Cameron (2013 թ․ փետրվարի 18). «@MrTruthMan told enuf ppl I wanted to be president, eventually met & told an old Clinton staffer who took me backstage when he spoke at MIT». Twitter.
  5. Shanahan, Mark (2011 թ․ նոյեմբերի 11). «Cameron hits the catwalk». The Boston Globe.
  6. Model's Frank Talk Goes Viral (video). CNN. 2013. Event occurs at 3:39. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
  7. http://www.cnn.com/2013/02/17/opinion/russell-model-genetic-lottery/
  8. 8,0 8,1 8,2 «Cameron Russell». New York Magazine. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  9. «Now Representing». Elite Model Management. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  10. https://www.ted.com/playlists/171/the_most_popular_talks_of_all
  11. «Looks Aren't Everything. Believe Me, I'm a Model». Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  12. Krupnick, Ellie (2012 թ․ դեկտեմբերի 11). «Cameron Russell's Ted Talk Includes Advice: Don't Be A Model, It's Not A Career Path». Huffington Post. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել