Քեթրին Ադամս (անգլ.՝ Kathryn Adams , մայիսի 25, 1893(1893-05-25)[1][2], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ - փետրվարի 17, 1959(1959-02-17)[1][2], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), համր կինոյի ամերիկացի դերասանուհի։ Քեթրին Ադամսը նկարահանվել է 46 ֆիլմում։

Քեթրին Ադամս
Ծնվել էմայիսի 25, 1893(1893-05-25)[1][2]
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 17, 1959(1959-02-17)[1][2] (65 տարեկան)
Մահվան վայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանCalvary Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Քեթրին Ադամսը (իսկական անունը՝ Էտալինդա Քոլսոն) ծնվել է 1893 թվականին Սենթ Լուիսում, որտեղ էլ ստացել է կրթությունը։ Վոկալ է սովորել Նյու Յորքում[3]։ Նա կինոարդյունաբերություն է մտել 1915 թվականին՝ երաժշտական թատրոնում կարճ ու անհաջող կարիերայից հետո։ Նրան անմիջապես նշանակեցին ճակատագրական կնոջ դեր, որում նա հայտնվեց մի քանի տասնյակ նկարներում։ 1920-ականների սկզբին Ադամսը գլխավոր դերից անցավ երկրորդական դերերի, իսկ 1925 թվականից հետո միայն մեկ անգամ նկարահանվեց ֆիլմերում՝ խաղալով 1939 թվականի ֆիլմում էպիզոդիկ դեր։ 1940-ականներին Քեթրին Ադամսը նկարահանվեց Universal Pictures-ի ֆիլմերում։

 
Ամերիկյան Uncharted Channels (1920) դրամատիկ ֆիլմի գովազդը։ Հ.Բ. Ուորներ և Քեթրին Ադամս

Քեթրին Ադամսը մահացել է 1959 թվականին Հոլիվուդի իր տանը սրտի կաթվածից։ Թաղված է Լոս Անջելեսի Գալվարի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Motography (Jul-Sep 1916). — Electricity Magazine Corp., 1916-07. — 878 с.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Ադամս» հոդվածին։