Քեթի Լոուս

ամերիկացի դերասանուհի

Քեթի Քուին Լոուս (անգլ.՝ Katie Quinn Lowes, սեպտեմբերի 22, 1981(1981-09-22)[1], Քուինս, Նյու Յորք), ամերիկացի դերասանուհի, թատրոնի ռեժիսոր և կինոպրոդյուսեր։ Առավել հայտնի է Շոնդա Ռայմսի «Սկանդալ» (2012-2018) հեռուստասերիլում խաղացած Քուին Պերկինս դերով։

Քեթի Լոուս
անգլ.՝ Katie Lowes
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22, 1981(1981-09-22)[1] (42 տարեկան)
ԾննդավայրՔուինս, Նյու Յորք
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
ԱմուսինԱդամ Շափիրո[2]
Կայքkatielowes.com
 Katie Lowes Վիքիպահեստում

Կյանք և կարիերա խմբագրել

Լոուսը ծնվել է Նյու Յորք քաղաքի Քուինս թաղամասում և 2004 թվականին առաջնաելույթ է ունեցել հեռուստատեսությամբ[3]։ 2008-2009 եթերաշրջանում կանոնավոր դեր է ունեցել կարճատև ժամանակ գոյություն ունեցած «Խենթ փողեր» սերիալում, իսկ մեծ էկրանին հայտնվել է «Տրանսֆորմերներ։ Ընկածների վրեժը» և «Սուպեր 8» ֆիլմերում[3]։ Լոուսը նաև հայտնվել է բազմաթիվ այնպիսի հեռուստաշոուներում, ինչպիսիք են «Ծովային ոստիկանություն։ Հատուկ ստորաբաժանում», «Ուրվականների հետ խոսողը», «Կասլ», «Խուզարկու շունը», ինչպես նաև Շոնդա Ռայմսի «Գրեյի անատոմիան» և «Մասնավոր պրակտիկան»։ Լոուսը արվեստի բակալավրի աստիճանով ավարտել է Նյու Յորքի համալսարանը[3]։

Լոուսը առավել հայտնի է Շոնդա Ռայմսի «Սկանդալ» հեռուստասերիլում իր դերի՝ Քուին Պերկինս/Լինդսեյ Դուայերի շնորհիվ։ Հեռուստասերիալում նկարահանվել է 2012 թվականից[4][5]։ Մինչ այդ դեր ստանալը, Լոուսը Քոնի Բրիթոնի մոտ աշխատել է որպես դայակ և փոխել է նրա երեխայի տակդիրները[6][7]։

2012 թվականի հունիսի 23-ից Քեթին ամուսնացած է դերասան Ադամ Շապիրոյի հետ։ Ամուսիններն ունեն որդի՝ Էլբի Քուին Շապիրոն (ծնվ․ 02․10․2017)[8]։ Մինչ որդու ծնունդը՝ 2017 թվականի հոկտեմբերը, Լոուսը երեք ամսական հղիության ժամկետում վիժել է[9]։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

  • Փրկիր ինձ (1 էպիզոդ, 2004)
  • Ինչպես է պտտվում աշխարհը (ցերեկային սերիալ, 2004—2005)
  • Առաջնորդող լույս (ցերեկային սերիալ, 2005)
  • Վնասի վերահսկում (1 էպիզոդ, 2006)
  • Առանց հետքի (1 էպիզոդ, 2006)
  • Ծովային ոստիկանություն։ հատուկ ստորաբաժանում (1 էպիզոդ, 2007)
  • Ուրվականների հետ խոսողը (1 էպիզոդ, 2008)
  • Սվինգերների քաղաք (2 էպիզոդ, 2008)
  • Հեշտ փող (կանոնավոր, 8 էպիզոդ, 2008—2009)
  • Կասլ (1 էպիզոդ, 2009)
  • Ազդեցություն (1 էպիզոդ, 2010)
  • Մասնավոր պրակտիկա (1 էպիզոդ, 2010)
  • Գրեյի անատոմիա (1 էպիզոդ, 2011)
  • Խուզարկու շուն (1 էպիզոդ, 2011)
  • Թանկ բժիշկ (1 էպիզոդ, 2012)
  • Սկանդալ (կանոնավոր, 2012—2018)

Ֆիլմեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.mymovies.it/persone/-/146514
  2. https://www.msn.com/en-au/entertainment/other/scandal-star-katie-lowes-is-expecting-a-second-child-with-actor-adam-shapiro/ar-BB17r557
  3. 3,0 3,1 3,2 «Katie Lowes: Biography». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  4. Lesley Goldberg (2013 թ․ մարտի 21). «'Scandal' Case Study: Katie Lowes Talks Quinn's Uncertain Future and the Show's 'Dynamic Duo'». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  5. Sandra Gonzalez (2012 թ․ հոկտեմբերի 25). «'Scandal': Katie Lowes on Quinn/Abby tension. Plus, this week's behind the scenes video!». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  6. Billy Nilles (21 января 2014). «'Scandal's' Katie Lowes was Connie Britton's nanny before landing Quinn Perkins role». Zap2It. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  7. Kristin Dos Santos (21 января 2014). «Scandal Star Was Connie Britton's Nanny: "I Was So Upset When She Got Her Little Show!"». E! Online. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  8. Baby Gladiator! Katie Lowes Welcomes Son Albee
  9. Katie Lowes on Suffering a Miscarriage at Three Months Pregnant: 'There Was No Heartbeat'
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթի Լոուս» հոդվածին։