Քեզ ատելու 10 պատճառ

1999 թ. ամերիկյան ֆիլմ

«Քեզ ատելու 10 պատճառ» (անգլ.՝ 10 Things I Hate About You), 1999 թվականին նկարահանված գեղարվեստական ֆիլմ, ռոմանտիկ կատակերգություն։ Սյուժեն հիմնված է Ուիլյամ Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը» պիեսի վրա։

Քեզ ատելու 10 պատճառ
անգլ.՝ 10 Things I Hate About You[1]
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, հումորային դրամա, ֆիլմ անչափահասների համար և պատմություն հասունացման մասին
ՀիմքԱնսանձ կնոջ սանձահարումը[1]
Թվականմարտի 31, 1999[1], հուլիսի 23, 1999[2] և հոկտեմբերի 21, 1999[3]
Լեզուանգլերեն[4]
ՌեժիսորՋիլ Ջանգեր[1]
ՊրոդյուսերԷնդրյու Լազար
Սցենարի հեղինակԿարեն ՄակՔալահ Լուց և Քիրսթեն Սմիթ
ԴերակատարներՋուլիա Սթայլզ[1][5], Հիթ Լեդջեր[1][5], Ջոզեֆ Գորդոն-Լևիթ[1][5], Լարիսա Օլեյնիկ[1][5], Լարի Միլլեր[1][5], Էնդրյու Քիգան[1][5], Գաբրիել Յունիոն[1][5], Դևիդ Քրամհոլց[1][5], Սյուզան Մեյ Փրաթ[1][5], Էլիսոն Ջեննի[6][5], Դերիլ Միտչել[6][5], Դևիդ Լեսուր[6][5], Լինդսի Շոու, Գրեգ Ջեքսոն[5], Քայլ Սիզ[5], Թերենս Հյուսթոն[5], Քեմերոն Ֆրեյզեր[5], Էրիկ Ռեյդման[5], Քուին Մայքսներ[5], Demegio Kimbrough?[5], Թոդ Բաթլեր[5], Դենիս Մոսլի[5], Բիանկա Կայլիչ[5], Նիկ Վուկելիչ[5], Բենջամին Լոուրենս[5], Աիդան Քենեդի[5], Ջելանի Քուին[5], Ջես Դայեր[5], Աարոն Թերոլ[5], Կառլոս Լակամարա[5], Հիթեր Թեյլոր[5], Ջոշուա Թորփ[5], Ջ․ Ռ․ Ջոնսոն[5], Վենդի Գոտլիեբ[5], Բրայան Հուդ[5], Թրևիս Մյուլլեր[5], Արի Կարճագ[5], Լորա Քեննի[5], Ալիս Էվանս[5], Ջեսպեր Ինգլիս[5], Նիկ Բրաուն[5], Մոնիկ Փաուել[5], Բրայան Մաշբերն[5], Քեյ Հենլի[5] և Մայքլ Էյզենշտեյն[5]
ՕպերատորՄարկ Իրվին
ԵրաժշտությունՌիչարդ Գիբս
ՄոնտաժՕ․ Նիկոլաս Բրաուն
Պատմվածքի վայրՎաշինգտոն և Սիեթլ
Նկարահանման վայրՍտադիումի ավագ դպրոց[1] և Սիեթլ[1]
ԿինոընկերությունTouchstone Pictures[1]
Տևողություն97 րոպե[1]
Բյուջե17 միլիոն ԱՄՆ դոլար
Շահույթ893 344,07 €[2], 53 478 579 $[7] և 38 178 166 $[7]
 10 Things I Hate About You Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Կատարինա Սթրեթֆորդը սովորում է «Պադուա» ավագ դպրոցում, ունի շատ վատ բնույթ և ատում է դպրոցի բոլոր տղաներին։ Նրա կրտսեր և գեղեցկադեմ քույրը՝ Բյանկան օգտագործում էր այդ դպրոցի հռչակավոր տղաներին։ Միաժամանակ նա համակրում էր նոր աշակերտ Քեմերոնին և տեղի գեղեցիկ-մոդել Ջոուի Դոններին։ Նրանց հայրը, Ուոլթեր Սթրեթֆորդը թույլ չէր տալիս Բյանկային գնալ ժամադրության՝ հաճախ կրկնելով իր իսկ սահմանած երկու կարևոր օրենքները. «Օրենք №1՝ ոչ մի ժամադրություն մինչև չափահաս դառնալը, օրենք №2՝ ոչ մի ժամադրություն մինչև չափահաս դառնալը»։ Սակայն երբ հայրը տեղեկանում է, որ ավագ դուստր Կատարինան զուգընկեր չունի, և չի էլ պատրաստվում հանդիպել տեղի տղաների հետ, նոր օրենք է մոգոնում, համաձայն որի Բյանկան կարող է գնալ ժամադրության, միայն Քեթից հետո։ Բյանկան պատմում է Քեմերոնին այդ մասին, որ կարող է գնալ ժամադրության, եթե Քեթի կյանքում հայտնվի տղամարդ։ Քեմերոնն ամբողջացնում է կայանալիք խնջույքը և ասում է Ջոուին, որպեսզի Քեթի համար ընկեր գտնի, ուստի վերջինս փորձում է համոզել դպրոցական խուլիգան Պատրիկին, այդ գործի համար՝ վճարելով ծառայությունների համար։ Պատրիկը փորձում է խնամել Քեթին, սակայն ոչինչ չի ստացվում։ Քեմերոնը Բյանկայից տեղեկանում է քրոջ հետաքրքրությունների մասին և դրանց մասին տեղեկացնում Պատրիկին։ Քույրերը գնում են խնջույքի, որտեղ Քեթը հարբում է։ Պատրիկը նրան սթափեցնում է և ուղեկցում մինչև տուն, իսկ Բյանկան հիասթավել էր Ջոուից և խնդրում էր Քեմերոնին, որպեսզի նրան տանի տուն։

Խնջույքից հետո Քեթը նեղանում է Պատրիկից, քանի որ վերջինս հրաժարվել էր նրան համբուրել, իսկ Ջոուին շարունակում էր Պատրիկին վճարել, քանի որ մոտենում էր ավարտական երեկոն։ Շուտով Պատրիկն իրոք սիրահարվում է Կատարինային։ Կատարինան ներում է նրան, բայց չէր ցանկանում մասնակցել ավարտական երեկոյին։ Բյանկան խնդրում էր հայրիկին, որպեսզի թույլ տա իրեն մասնակցել ավարտական երեկոյին, սակայն ամեն ինչ ապարդյուն էր։ Վերջին պահին Քեթը որոշում է գնալ ավարտական երեկոյին, իսկ Բյանկայի հետևից գալիս է Քեմերոնը։ Ջոուին կատաղել էր, որ Բյանկան Քեմերոնի հետ էր։ Ջոուին գնում է Պատրիկի մոտ և Քեթի ներկայությամբ պատմում պայմանավորվածության մասին։

Հաջորդ օրը դպրոցում Քեթը կարդում է բանաստեղծություն `«10 պատճառ քեզ ատելու» վերնագրով, որտեղ պատմում էր, որ շատ ցավ է զգացել նրանից, թե ինչ էր արել Պատրիկը և ինչ ճանապարհով։ Քեթը վազում է դասարանից և ավտոկանգառում գտնում կիթառ, որը Պատրիկը գնել էր Ջոուի տված գումարով։ Քեթը ներում է Պատրիկին։

Դերասան Դեր
Հիթ Լեդջեր Պատրիկ Վերոնա
Ջուլիա Սթայլզ Կատարինա Սթրեթֆորդ
Լարիսա Օլեյնիկ Բյանկա Սթրեթֆորդ
Ջոզեֆ Գորդոն-Լևիթ Քեմերոն Ջեյմս
Դեյվիդ Քրամհոլց Մայքլ Էքման
Էնդրյու Քիգան Ջոյ Դոններ
Լարի Միլլեր Ուոլթեր Սթրեթֆորդ

Մրցանակներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեզ ատելու 10 պատճառ» հոդվածին։