Քարուտ (Սյունիքի մարզ)

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարուտ (այլ կիրառումներ)

Քարուտ (նախկին անվանումը՝ Քյուրուտ), կիսալքված գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Կապան քաղաքից մոտ 24 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 1950 մ բարձրության վրա, Գեղի գետի ձախակողմյան Կահուրդ վտակի ձորահովտում։ Վերանվանվել է Քարուտ 2006 թ.-ի հուլիսի 4-ին[1]։

Գյուղ
Քարուտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
Այլ անվանումներԿահուրդ, Քյուրուտ
ԲԾՄ1950 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն0 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունքարուտեցի
Ժամային գոտիUTC+4
Քարուտ (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Քարուտ (Սյունիքի մարզ) (Հայաստան)

Նախկինում Քյուրուտ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Քարուտի մշտական բնակչությունը կազմել է 0, առկա բնակչությունը՝ 2 մարդ[2]։ Մինչև 1988-1989 թթ. եղել է ադրբեջանաբնակ[3][4][4]։

Քարուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[1].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 145 185 216 356 440 274 0[4] 8 0[2]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Քարուտի հարավային մասում կան բերդի ավերակներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 207» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 26-ին.
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. 4,0 4,1 4,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 423