Քարե ծաղիկ, ռեժիսոր Օլեգ Նիկոլաևսկու խորհրդային տիկինիկային մուլտիպլիկացիոն ֆիլմը, նկարահանվել է 1977 թվականին, Սվերդլովյան կինոստուդիայում, ըստ Պ.Պ. Բաժովի «Քարե ծաղիկը» և «Լեռնային վարպետ» ուրալյան հեքիաթների մոտիվների։ Մուլտֆիլմում հնչող երաժշտությունը կատարում է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիայի նվագախումբը։ Դիրիժորը Դավիդ Շտիլմանն է։

Քարե ծաղիկը
ռուս.՝ Каменный цветок
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՕլեգ Նիկոլաևսկի
ՍցենարիստԱլեքսանդր Տիմոֆեևսկի
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍվերդլովսկի կինոընկերություն
Տևողություն27 րոպե
Թվական1977

Սյուժե խմբագրել

Ըստ լեգենդի՝ գործարանում ապրում էր մի զարմանալի վարպետ` Դանիլա անունով։ Փոքր հասակից նա արդեն տիրապետում էր քարերի գեղարվեստորեն քանդակման բոլոր գաղտնիքներին, վարպետորեն պատրաստում էր քարե կերպարներ` պարգևելով անկեղծ հիացմունք։ Նա հարսնացու ուներ` բարի և հոգատար Կատյան։ Ամեն ինչ կարող էր շատ լավ լինել, սակայն Դանիլան գոհ չէր իր կարողություններից, նա ցանկանում էր կատարելության հասնել իր արվեստում։ Մի անգամ նրան իր մոտ է հրավիրում Պղնձե սարի տիրուհին և պատվիրում նրան պատրաստել այնպիսի քարե ծաղիկ, որ հնարավոր չլիներ այն տարբերել իսկականից։ Նա որոշում է ստիպել վարպետին մոռանալ մարդկանց աշխարհը և հարսնացուին` պահելով նրան իր տիրապետության տակ։ Սակայն ինչն ավելի կարևոր կլինի Դանիլայիի համար. կատարելության հասնելն ու անթիվ հարստությունը, թե՞ Կատյայի սերը։

Հեղինակներ խմբագրել

  • Սցենարի հեղինակ` Ալեքսանդր Տիմոֆեևսկի
  • Բեմադրող ռեժիսոր` Օլեգ Նիկոլաևսկի
  • Օպերատոր և տիկնիկավար` Վալենտին Բաժենով
  • Նկարիպ և դեկորատոր` Ա. Գոլոշուկ
  • Կոմպոզիտոր` Վլադիսլավ Կազենին
  • Հնչյունային օպերատոր` Լ. Վինոկուր
  • Դերերում` Օլեգ Նիկոլաևսկի (պատմող), Տատյանա Յուշկովա (Տիրուհի)
  • Մոնտաժողներ` Լ. Պերմյակովա, Ֆաինա Ստրեմյակովա
  • Օգնականներ` Ի. Շտերենգարց, Ն. Բանկո, Ն. Պավլով
  • Տիկնիկները և դեկորները պատրաստել են` Պ. Կուֆտին, Յուրի Ուշակով, Օքսանա Չերկասովա
  • Խորհրդատուներ` Վ. Սիմյոնով, Վ. Խոլոստիխ
  • Խմբագիր` Գ. Բուլատով, Ի. Օռլով
  • Մուլտֆիլմի տնօրեն` Ֆյոդր Անտոնով

Հետաքրքիր փաստ խմբագրել

Մուլտֆիլմում իրար հետ համադրված են տիկնիկային մուլտիպլիկացիան և կենդանի դերասանների խաղը։ Պղնձե սարի տիրուհու դերը խաղացել է Տատյանա Յուշկովան։

Քննադատների արձագանք խմբագրել

  Հատուկ պահանջարկ ունեին միայն Բաժովի հեքիաթների անիմացիոն տարբերակները, միամիտ և ուսուցողական մանկական պատմությունները։
- Լարիսա Մալյուկովա «СВЕРХкино», էջ 122[1]
 

Վերաթողարկում խմբագրել

Ռուսաստանում 2000 թվականներին հեքիաթը թողարկվել է DVD ձևաչափով, «Բաժովի հեքիաթները» ժողովածուում («Պղնձե լեռան տիրուհին», «Քարե ծաղիկը», «Նվեր», «Մալաքիտե զարդատուփ» և «Սինյուշկայի ջրհորը»)[2]

2007 թվականին մուլտֆիլմը կրկին թողարկվել է DVD ձևաչափով, «Խոշոր պլան» ընկերության կողմից, «Մալաքիտե զարդատուփ» ժողովածուում («Մալաքիտե զարդատուփ», «Պղնձե լեռան տիրուհին», «Քարե ծաղիկը», «Նվեր» և «Ոսկե մազ»)[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Малюкова Лариса: СВЕРХкино . Современная российская анимация. Изд. Ассоциация анимационного кино, 2012, 368с. ISBN 978-5-9904193-1-5, раздел: Свердловская школа и киностудия «А-фильм»
  2. DVD «Сказки Бажова»
  3. DVD «Малахитовая шкатулка»

Արտաքին հղումներ խմբագրել