Քարավերակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում[1]։ Գտնվում էր Բաբերդ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, Ճորոխ գետի աջ կողմից վտակ Քարավերի լեռնային ափին։

Գյուղ
Քարավերակ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԲաբերդի գավառակ
Այլ անվանումներԿարավեր, Կարավերագ, Կարավերակ, Քարավարակ, Քարավեր, Քարավրակ, Քարեվրակ, Քարիվրակ, Քարվրակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ69000
Քարավերակ (Աշխարհ)##
Քարավերակ (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

1895 թվականի կոտարածների ժամանակ փրկվածները բռնի հավատափոխ են եղել։

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 52 տուն, 1909 թվականին՝ 185 տուն, իսկ 1914 թվականին՝ 230 տուն` 2500 հայ բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահություն էր։ Զբաղվում էին նաև առևտրով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Քարավերակն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի և Ս. Գևորգ անունով մատուռ։ Գյուղից 2-3 կմ հարավ գտնվում է Քարավրակի Ս. Նշան ավերակ վանքը։

Կրթություն խմբագրել

Մինչև 1915 թվականի Մեծ եղեռնը գյուղում գործում էր դպրոց, որն ուներ 150 աշակերտ և 4 ուսուցիչ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 320

Աղբյուրներ խմբագրել