Քարան Բրար

ամերիկացի դերասան

Քարան Բրար (անգլ.՝ Karan Brar, հունվարի 18, 1999(1999-01-18), Redmond, Քինգ շրջան, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Ջեսսի» հեռուստասերիալում, ինչպես նաև «Թուլամորթի օրագիրը» ֆիլմում ու նրա հաջորդ մասերում խաղացած դերերով։

Քարան Բրար
Ծննդյան թիվ՝հունվարի 18, 1999(1999-01-18) (25 տարեկան)
Ծննդավայր՝Redmond, Քինգ շրջան, Վաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և մանկական դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 3557613
karanbrar.com

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Քարան Բրարը ծնվել է 1999 թվականի հունվարի 18-ին Վաշինգտոն նահանգի Ռեդմոնդ քաղաքում՝ հնդիկների ընտանիքում[1][2][3][4]։ Մեծացել է Բոթելլում, ունի ավագ քույր՝ Սաբրինա անունով[2][3][4]։ Դպրոցում սովորելու տարիներին հաճախել է դերասանական դասընթացների[1][3]։ Դերասանական կարիերան սկսել է 11 տարեկանից՝ «Թուլամորթի օրագիրը» ֆիլմում խաղալով գլխավոր դերերից մեկը[2][3]։ Միացյալ Նահանգներում մեծացած լինելու պատճառով Քարանն ուներ ամերիկյան ակցենտ։ Այդ դերի համար անհրաժեշտ հնդկական ակցենտին տիրապետելու համար նա ստիպված է եղել պարապել ուսուցչի հետ[3][5]։ Նրան մեծ ճանաչում է բերել Ռավի Ռոսսի դերը Disney Channel հեռուստաալիքի «Ջեսսի» կատակեգական հեռուստասերիալում[2][6]։ 2015 թվականի փետրվարից հայտնի է դարձել, որ Բրարը նկարահանվում է այդ սերիալի սփին օֆֆում, որ կոչվում է «Ամառային ճամբար»[7]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2011-2014 ս Ջեսսի Jessie Ռավի Ռոսս
2010 ֆ Թուլամորթի օրագիրը Diary of a Wimpy Kid Շիրագ
2011 ֆ Թուլամորթի օրագիրը 2։ Ռոդրիկի կանոնները Diary of a Wimpy Kid: Rodrick Rules Շիրագ
2012 ֆ Թուլամորթի օրագիրը 3 Diary of a Wimpy Kid: Dog Days Շիրագ
2015-2016 ս Ամառային ճամբար Bunk'd Ռավի Ռոսս
2018 ֆ Խաղաղօվկիանոսային սահմանագիծ 2 Pacific Rim: Uprising Սուրեշ

Պարգևներ խմբագրել

Բրարն ստացել է 3 «Երիտասարդ դերասան» մրցանակ՝ 2011 թվականին «Թուլամորթի օրագիրը» ֆիլմում[8], 2012 թվականին «Ջեսսի» հեռուստասերիալում[9] և 2013 թվականին «Թուլամորթի օրագիրը 3» ֆիլմում[10] խաղացած դերերի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Karanbrar.com». www.karanbrar.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Disney Channel Medianet». 2013 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Movies | Eastsider Karan Brar, age 11, has key role in 'Wimpy Kid' | Seattle Times Newspaper». 2010 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. 4,0 4,1 «Bothell's kid: Brar scores acting success with 'Diary of a Wimpy Kid' films | Bothell-Kenmore Reporter». Bothell-Kenmore Reporter (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ ապրիլի 8. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  5. «Diary of a Wimpy Kid: Rodrick Rules». 2011 թ․ հունիսի 21. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  6. «Interview: Disney Channel's JESSIE - Debby Ryan and The Cast Tell All [Video] | TV Equals». TV Equals (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  7. Andreeva, Nellie (2015 թ․ փետրվարի 25). «Disney Channel's 'Jessie' Ending Run, But Spinoff Series Set With Stars Peyton List, Karan Brar & Skai Jackson». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  8. «32nd Annual Young Artist Awards - Nominations / Special Awards». 2013 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  9. «33rd Annual Young Artist Awards - Nominations / Special Awards». 2012 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  10. «WebCite query result» (անգլերեն). www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարան Բրար» հոդվածին։