Քասիմ Ալի, Քասիմիբն Ալի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), մանրանկարիչ։ Քեմալեդդին Բեհզադի աշակերտը, Հերաթի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։ 15-րդ դարի վերջից-16-րդ դարի սկզբին աշխատել է Հերաթում, Սուլթան-Հուսեյն Բայկարայի պալատական քիթաբխանայում (ձեռագիր մատյաններ պատրաստելու արվեստանոցներ և մատենադարան)։ Քասիմ Ալիի ստեղծագործությունները, այդ թվում 1520-ական թվականների մանրանկարները (Մուհամեդ ալ-Հուսեյն ալ Վերամինիի «Աղսան ալ-քիբար» ձեռագրում, 1433, Սալտիկով-Շչեդրինի անվան հանրային գրադարան, Լենինգրադ) աչքի են ընկնում ժանրային մեկնաբանությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։