Քառակող կոթող (Դսեղ)[1], գտնվում է Դսեղ գյուղի միջնադարյան գերեզմանատանը, կերտված է 7-րդ դարում[2]։

Քառակող կոթող (Դսեղ)
Դսեղի քառակող կոթող
Տեսակմշակութային արժեք
Ստեղծում7-րդ դար
Երկիր Հայաստան
ԲնակավայրԴսեղ
Շինության ձևՔառակող
Ներկա վիճակԿանգուն

Կոթողի բարձրությունը 2 մետր է, կերտված է բաց դեղնավուն ֆելզիտից, կանգնեցված է տուֆի պատվանդանի վրա, որի վերին հատվաշում խաչապատկեր է, իսկ մյուս կողմում կա վիմագիր արձանագրություն։

Կոթողը վաղ միջնադարյան շրջանին է, իսկ պատվանդանը տեղում հավաքել է հայտնի խաչքարագործ Վահրամ Մամիկոնյանը։ Նույն տարածքում է գտնվում նաև վարպետի “Խաչելություն” խաչքարը` 1281 թվագրմամբ։ Կոթողի բոլոր կողմերը ունեն իրենց խորհրդանշական բովանդակությունները։

Կոթողի արևմտյան ճակատի վրա պատկերված ընդանհուր թվով 8 շրջանակները, որոնցից 6-ը միանման շրջանակներ են, 7-րդը մյուսներից տարբերվում է իր կրկնակի շրջագծով, 8-րդի կիսաշրջանը հպված է պատվանդանին (ամենայն հավանականությամբ շրջանակներում գոյություն են ունեցել պատկերներ, որոնք չեն պահպանվել)։ Քառակող կոթողի արևելյան հատվածում պատկերված են արմավենու տերևներ։ Իսկ կոթողի հյուսիսային ճակատին` ընձյուղագալարների միջև, պատկերված են վեր ու վար ուղղորդված արմավենու տերևներ, հարավային կողմում պատկերված է խաղողի որթատունկ։

Նմանատիպ կոթողներ կան նաև Օձունում, Արդվիում, Խոժոռնիում, Կողբում, Բրդաձորում, Շինուհայրում և Երևանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. hushardzantest. «ԿՈԹՈՂ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
  2. «Դսեղի 7-րդ դարի քառակող կոթողը կվերականգնվի». Hetq.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.